Հիլարի Քլինթոնի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Նյու Յորքում
2016-09-12 20:54:00
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն իրեն վատ զգացել Մանհեթենում սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին նվիրված 15-ամյա տարելիցի միջոցառման ժամանակ: 
Հիլարի Քլինթոնին թոքաբորբ է ախտորոշվել։ Այս մասին հայտնել է նրան բուժող բժիշկ Լիզա Բերդակը: Բժշկի խոսքով՝ մինչ այդ Քլինթոնը հազ է ունեցել, որը սկզբում բացատրվել է ալերգիայով։ Քլինթոնին հակաբիոտիկներ են նշանակվել, ինչպես նաև խորհուրդ է տրվել հանգստանալ և փոխել աշխատանքի գրաֆիկը։

Կիրակի օրը՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակի արարողության ժամանակ, Քլինթոնի մարմնի գերտաքացում է եղել և օրգանիզմի ջրազրկում՝ ասել է Բերդակը։
Այս նյութը դիտել են - 5535 անգամ