Կա վտանգ, որ նախկին կառավարության բոլոր ձախողումների մեղքը կկոտրեն հենց Դավիթ Հարությունյանի գլխին
2016-09-13 07:59:00

Հովիկ Աբրահամյանի պաշտոնաթողությունից ամենաշատը վշտացածների շարքում է Դավիթ Հարությունյանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը տխրելու լուրջ հիմքեր ունի:Ասում են, որ այսօր նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը բավական երկար առանձնազրույց է ունեցել նրա հետ, և Հարությունյանն աշխատասենյակից դուրս է եկել ոչ այնքան զվարթ տրամադրությամբ: Պետք է կարծել, որ գործադիրի նոր ղեկավարը կասկածելի վունդերկինդների աջակցության կարիքը չի զգալու, իսկ դա Դավիթ Հարությունյանի համար հավասարազոր է ժամանակից շուտ թոշակառու դառնալու վտանգին:

 Եվ քանի որ աշխատակազմի ղեկավարը վտանգն առաջինը զգալու մեծ ընդունակություն ունի, նա հիմա փորձում է խորամանկել՝ լուրեր տարածելով այն մասին, թե իրեն հոգնեցրել է այս պաշտոնը և կցանկանար տեղափոխվել: Օրինակ, վատ չէր լինի, եթե կրկին իրեն վերադարձնեին արդարադատության նախարարի պորտֆելը:


Կարելի է տպավորություն ստանալ, թե սա նահանջի պես մի բան է, մինչդեռ դա իրականում փրկության օպերացիա է: Կա վտանգ, որ նախկին կառավարության բոլոր ձախողումների մեղքը կկոտրեն հենց Դավիթ Հարությունյանի գլխին, քանի որ նա էր այնտեղ դիրիժորություն անում և օրվա եղանակը ստեղծում: Իսկ բոլոր ժամանակներում ջրի վրա մնացած Դավիթը ոչ միայն չի ցանկանում մեղքեր կիսել, այլև նպատակադրված է դեռ մի քիչ էլ լողալ հոսանքի ուղղությամբ:

Նրա ուզածն ընդամենը մեծ լողավազանից փոքր լողավազան տեղափոխվելն է:

shame.am

Այս նյութը դիտել են - 7345 անգամ