Հարսանիք՝ հին ու նոր վարչապետերի մասնակցությամբ, Սամվել Կարապետյանի քավորությամբ
2016-09-13 19:27:00

 

Hayeli.am-ի տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ սեպտեմբերի 17-ին, տեղի կունենա կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքը:

Հրավիրված է ողջ քաղաքական և տնտեսական էլիտան. նախագահը, հին ու նոր վարչապետերը,  հանրապետական կուսակցության ակտիվը, բիզնեսի դեմքեր  Հայաստանից  և արտերկրից: 

Հարսանիքի քավորը լինելու  է Տաշիր ընկերության  նախագահ, հայտնի գործարար Սամվել Կարապետյանը:

Ինչպես հայտնի է, այս օրերին նոր կառավարության ձևավորման համատեքստում քննարկվում է նաև Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկության հարցը:

Հետաքրքիր է՝ հարսանիքից հետո ինչ-որ բան կփոխվի՞…

Այս նյութը դիտել են - 3995 անգամ