Արդարադատության նախարարությունը որեւէ լիազորություն չունի վերանայել ցմահ դատապարտյալների գործերը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։
«Ցմահ դատապարտյալների հարազատների նամակների այն կետերով, որոնց մասով արդարադատության նախարարությունը պատասխանատու է՝ պահման պայմաններ, տեսակցություններ, դրանց անդրադարձ եղել է։ Մենք բոլորս կհաջողենք, երբ ամեն մարդ կզբաղվի իր հարցով։ Երբ գործերի վերանայում են պահանջում, մենք որեւէ լիազորություն չունենք»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։
Նախարարի խոսքով՝ Հայաստանում արդարադատություն կա, սակայն շատ խնդիրներ ունի, որոնց լուծման համար պատասխանատու են բոլորը։
Ինչ վերաբերում է քրեակատարողական ոլորտին, ապա Արփինե Հովհաննիսյանի կարծիքով, ամեն ինչ պետք է անել, որ անձին ազատությունից զրկելը չնշանակի զրկանքներ կրել պահման վայրում։
Այս նյութը դիտել են - 1707 անգամ