Ինչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի կադրերին
2016-09-13 23:41:00
 
Հայկական ժամանակ թերթի տեղեկություններով, առաջիկայում պաշտոնից կարող է ազատվել Պետեկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը և փոխարենը նշանակվել «Գազպրոմ-Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:

 Իր հերթին, թերթը գրում է նաեւ, որ նոր վարչապետը չի ցանկանում նոր կառավարության կազմում տեսնել տարածքային կառավարման դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանին, ով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմն է:

 Օրերս հայկական մամուլում տեղեկություն եղավ, որ իր պաշտոնին կարող է հրաժեշտ տալ նաեւ Աբրահամյանի մյուս կադրը՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

lragir.am

Այս նյութը դիտել են - 4136 անգամ