Սերժ Սարգսյանի փեսան՝ ՀՀ արտաքին գործերի նախարա՞ր :ՀԺ
2016-09-13 23:52:00

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

 ՀՀԿ-ական շրջանակներում խոսվում է, որ ի սկզբանե Սերժ Սարգսյանը ցանկացել է վարչապետ նշանակել իր աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին: Եվ իզուր չէ, որ շաբաթներ առաջ մամուլում հրապարակում եղավ, թե հենց նա կնշանակվի վարչապետ:

Մեր տեղեկություններով, սակայն, այդ նշանակման հետ համաձայն չի եղել Ռուսաստանը, եւ Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունները կանգ են առել Կարեն Կարապետյանի թեկնածության վրա: Հիմա արդեն կարծիք կա, թե Վիգեն Սարգսյանը կնշանակվի ՀՀ արտաքին գործերի նախարար, թեեւ երեկ Ազգային ժողովում ակտիվացել էին խոսակցությունները, թե այդ պաշտոնին կարող է նշանակվել Սերժ Սարգսյանին փեսան՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը:

Մեր աղբյուրների ներկայացմամբ՝ այս ընտրությամբ Հայաստանում բաժանվել են արտաքին ազդեցության բեւեռները՝ ռուսամետ վարչապետ եւ արեւմտամետ արտգործնախարար:

Ի դեպ, Միքայել Մինասյանին ՀՀ վերադարձնելու մասին խոսվում էր դեռ այս տարեսկզբից:

Այս նյութը դիտել են - 5695 անգամ