Անկախության 25-ամյակին համաներում չի լինելու
2016-09-14 01:09:00

«Ժամանակ» թերթը գրում է.

«Տեւական ժամանակ խոսվում էր, որ անկախության 25–ամյակին Սերժ Սարգսյանը համաներում է հայտարարելու, սակայն «Առաջին լրատվական»–ի իշխանությանը մոտ կանգնած իրազեկ պաշտոնյաների տեղեկություններով անկախության 25-ամյակին համաներում չի լինելու։
Այս պահի դրությամբ համաներման վերաբերյալ որեւէ փաստաթուղթ Ազգային ժողով չի ներկայացվել։ Համաներում հնարավոր է լինի մինչեւ տարեվերջ, բայց ոչ այս ամիս»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 

Այս նյութը դիտել են - 2497 անգամ