ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության Կալինինգրադի մարզային վարչությունը Թուրքիային է վերադարձրել ևս 108 տոննա թռչնամիս, ինչի մասին հաղորդվում է վարչության պաշտոնական կայքում։
Ինչպես նշում է gazeta.ru-ն, ռուսական իշխանությունների փոխանցմամբ՝ մթերքը հետ է վերադարձվել մատակարար երկրին ժամկետանց լինելու պատճառով:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ կառույցը Թուրքիային էր վերադարձրել 54 տոննա թռչնամիս: