Ռուսաստանի գյուղերում փորձնական համարվող ծրագրերը Հայաստանում դասագիրք են դառնում ու հաստատվում
2016-09-14 12:51:00

Ի՞նչ արժեք ունի այս կարգի ուսումը, եթե անգամ առարկաների մասնագետներն են դժվարանում բացատրել ու լուծել հիմարագույն պահանջ-ձևակերպումներով խնդիրներն ու վարժությունները: Եթե ուսուցիչն է կանգնում նման խնդրի առաջ, երբ ստիպված ես դիմել հարևան-բարեկամի օգնությանը, երբ մի ամբողջ օր նվիրում ես դասապատրաստմանն ու այսպես` մի շաբաթ և շուրջ տարի : Չասեմ անիմաստ ու ավելորդ տեխնոլոգիաների, ֆիզկուլտուրաների ու հավելյալ մի շարք առարկաների հանձնարարությունների մասին, իսկ պայուսակների ծանրությունը միայն տանողը գիտի:
Ինչպես ուսուցիչներն են վկայում` բարձր դասարաններում արդեն աշակերտների զգալի մասը անպայման ողնաշարի լուրջ խնդիրներ է ձեռք բերում, իսկ դրան չհասցնելու ոչ մի լուծում չկա: Զարմանալի էր ծնողական ժողովի ժամանակ ծնողներից մի քանիսի մոտեցումը` մեզնից լա՞վն են, թող քարշ տան, էլի, էդ մի բանն են անում, ի՞նչ անենք, թե պայուսակները ծանր են:
Լուսավոր ու անհոգ մանկություն ունեցել է մեր սերունդը, այսօր չկա ոչ մեր մանկության գույնը, ոչ էլ` համն ու հոտը. արհեստական խնդիրներ առաջացնելով սերունդ չեն կրթում, ծնողի, հարևան-բարեկամի համատեղ ջանքերով կատարված առաջադրանքներով դպրոց գնացող աշակերտը լիարժեք համարվել չի կարող:
Ռուսաստանի գյուղերում փորձնական համարվող ծրագրերը Հայաստանում դասագիրք են դառնում ու հաստատվում, իսկ նույն ռուսական գյուղերում դրանք չեն կիրառվում.... 
Դասագիրքը կազինոյի ապարատ կամ արագաչափ չէ, որ ոնց ուզենան, այնպես էլ հարմարեցնեն, դասագիրքը այն հիմքն է, որ երեխայի մեջ ձևավորվում է սերն ուսման նկատմամբ կամ պատճառ է դառնում հիասթափության....
Ու այսպես` 12 տարի....

Լուսինե Խաչատրյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 7741 անգամ