Ս.թ. սեպտեմբերի 10-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Ա. Սմբատյանը աշխատանքային այցով մեկնեց Բոնն, որտեղ մասնակցեց Կարդինալ Ֆրինգսի անվան գիմնազիայի կողմից կազմակերպած ամենամյա մարաթոնին:
Մարաթոնի ընթացքում հավաքված ողջ հասույթը գիմնազիայի ղեկավարությունը կտրամադրի Գյումրիի Ե. Չարենցի և Հ. Թումանյանի անվան դպրոցներին` համատեղ տարբեր ծրագրերի իրականացման նպատակով:
Նույն գիմնազիայի տարրական դպրոցի սաները առանձին աջակցություն կցուցաբերեն նաև Քարաբերդի հիմնական դպրոցին:
Սեպտեմբերի վերջին նախատեսվում է գիմնազիայի մի շարք ուսուցիչների և սաների այցը Հայաստան: