Տարվա 5 կարևորագույն իրադարձությունները2015-12-28 15:03:00
«Դե Ֆակտո» ամսագիրն ամփոփում է 2015 թվականը. Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տարվա 5 կարեւորագույն իրադարձությունները:
1. Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելից
Երևանում և աշխարհի ամենատարբեր քաղաքներում տեղի ունեցան Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Ապրիլի 24-ին հայ ժողովրդի հասարակական քաղաքական և հոգևոր էլիտան հավաքվել էր Ծիծեռնակաբերդի բարձունքում, որտեղ ներկա էին նաև Ռուսաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Սերբիայի նախագահները, ինչպես նաև բազմաթիվ այլ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախագահ Սերժ Սարգսյանը հստակ ընդգծեց, որ Հայաստանը պահանջատեր է և դատապարտում է Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, և չի դադարում հավակնություններ ունենալ իր պատմական հողերը վերադարձնելու հարցում:
2.Ավետիսյանների ընտանիքի սպանդը. ողբերգություն Գյումրիում
2015 թվականի սկզբին Գյումրիում տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի սպանդը, որը ցնցեց հայ և ռուս հասարակությանը, կոտորվեց մի ամբողջ ընտանիք, այդ թվում` փոքրիկ Սերյոժան, որը վեց ամսական էր: Անմարդկային, դաժան այս ոճրագործությունը տարբեր քաղաքական և պրոարևմտյան ուժեր փորձեցին օգտագործել` սեպ խրելու հայ և ռուս ժողովուրդների բարեկամության միջև, բայց այս դեպքում ևս մեր ժողովուրդն ապացուցեց, որ օժտված է բանականությամբ, իմաստությամբ, իսկ պետությունը կայացած է և պրովոկացիաներ թույլ չի տա: Անցնող տարվա ամենա ողբերգական էջը, անշուշտ, Ավետիսյանների ընտանիքի սպանդն էր:
3.Սահմանադրական բարեփոխումներ
Անցնող տարում Հայաստանում տեղի ու նեցավ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, որի արդյունքում Հայաստանը փոխեց իր կառավարման համակարգը` դառնալով պառլամենտական կառավարվող երկիր: Սա պատմական իրադարձություն էր, Հայաստանի հասարակությունը ևս մեկ կարևոր քայլ կատարեց՝ ժողովրդավարական ճանապարհով առաջ գնալու համար:
4. Գագիկ Ծառուկյանը լքեց ԲՀԿ նախագահի պաշտոնը և ՀՀ քաղաքական դաշտը
Անցնող տարում ևս հայադրբեջանական սահմանին իրադրությունը շարունակում էր մնալ կայուն լարված և մի այն մեր զինվորների մարտունակությունն ու հայկական զենքի ուժն է, որ ստիպում է հակառակորդին լայնածավալ պատերազմ չսկսել: Ցավոք, անցնող տարում ևս հայկական կողմն ունեցավ մարդկային կորուստներ, ցավոք, նաև խաղաղ բնակիչների շրջանում: Ադրբեջանի սուլթան Ալիևը սեփական քաղաքական խնդիրները լուծելու համար լարվածություն է ստեղծում շփման գծում, ինչի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:
5. Լարվածություն հայ-ադրբեջանական սահմանին
Անցնող տարում ևս հայադրբեջանական սահմանին իրադրությունը շարունակում էր մնալ կայուն լարված և մի այն մեր զինվորների մարտունակությունն ու հայկական զենքի ուժն է, որ ստիպում
է հակառակորդին լայնածավալ պատերազմ չսկսել: Ցավոք, անցնող տարում ևս հայկական կողմն ունեցավ մարդ կային կորուստներ, ցավոք, նաև խաղաղ բնակիչների շրջանում: Ադրբեջանի սուլթան Ալիևը սեփական քաղաքական խնդիրները լուծելու համար լարվածություն է ստեղծում շփման գծում, ինչի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:
Այս նյութը դիտել են - 1640 անգամ