Ասում են՝ Վանձորում ՀՀԿ-ականները գազալցակայաններում զեղչեր են անում՝ ՀՀԿ-ի համար ձայն փախցնելու համար: Ինչքան մեղք, խղճուկ վիճակում են հայտնվել, չէ՞, քիչ է մնում մուրան՝ մի հոգու ձայնը ստանալու համար:
Հիմա, սիրելի՛ ժողովուրդ, ճիշտ ժամանակն է ՀՀԿ-ին այնպիսի դրության մեջ գցել, այնքան խեղճացնել ու տանջել, որ այս ընտրություններն իրենց կյանքի միակ մղձավանջը լինեն:
Մենք էլ գոնե սենց եզակի օրերին ՀՀԿ-ական անգործների «հաղից» պետք է գանք, թե չէ: Նրանք լավ գիտեն, որ ինչքան էլ փորձեն կեղծել ընտրությունները, չեն կարողանա, եթե մենք համախմբված ՀՀԿ-ական դրածո թեկնածուներին չնտրենք: Մենք այս ընտրություններին պետք է ստիպենք հարգել ժողովրդիրն, հարգել նրա իրավունքներն ու արժանապատվությունը:
Եկեք գոնե մեկ անգամ այնպես անենք, որ Հանրապետականները մեզանից կախված լինեն, որպեսզի հաշվի առնեն մեր գոյությունը: Դա, ինչպես տեսնում եք, միայն ընտրությունների միջոցով կարող ենք անել: Դե, ձեզ տեսնեմ, վանաձորցինե՛ր և գյումրեցինե՛ր:
Սաթեն Մանասյանի ՖԲ էջից