Քեթրինի Միհրանի սիրտը պատգամավորի մանդատ է ուզում
2016-09-15 03:26:00

Քեթրինի Միհրանի երկրորդ վերադարձը

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, նույն ինքը՝ Քեթրինի Միհրանը, ով պաշտոնը լքեց օֆշորային սկանդալի պատճառով ու խոստացավ, թե կվերականգնի իր բարի համբավը, հիմա կարծես թե որևէ պատճառ չունի հին խոստումները վերհիշելու համար:

Տպավորությունն այնպիսին է, որ ընդհանուր թոհուբոհի մեջ բոլորը նրան մոռացել են: Իսկ այդ մոռացումը լիովին բխում է Միհրան Պողոսյանի շահերից: Այնքան է բխում, որ վերջինս նույնիսկ ակտիվանալու նշաններ է ցուցաբերում:

Ճիշտ է, հին դիրքերին վերադառնալ այլևս հազիվ թե հաջողվի, բայց ինչ-որ բան ստանալ, այնուամենայնիվ, նա կարող է: Օրինակ, պատգամավորական մանդատ Եվ քանի որ 2017թ. խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են համամասնական ընտրակարգով, այսինքն, կուսակցությունների նախընտրական ցուցակում ընդգրկված անձինք պետք է ամեն ջանք գործադրեն՝ իրենց կուսակցության համար առավելագույն ձայներ ապահովելու համար, ապա այս հարցում Քեթրինի Միհրանի ծառայությունները կարող են անգնահատելի լինել:


Բանն այն է, որ մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը ավանդաբար համարվել է նրա ազդեցության գոտի, իսկ դա բարձրացնում է Միհրան Պողոսյանի կարևորության աստիճանը:

Վերջինս առանց խղճի խայթի պատրաստ կլինի մի քանի միլիոն ներդնել՝ անհրաժեշտ քանակի ձայներ ձեռք բերելու համար:

shame.am

Այս նյութը դիտել են - 6735 անգամ