ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ
2016-09-16 09:25:00


Արդեն երկրորդ օրն է Ֆեյսբուքյան իմ էջում պահպանվում են Սամվել Բալասանյանի համակիր-պաշտպանների հայհոյանքներն ու սպառնալիքներն ուղղված ինձ:

Այդ մասին իմ գրառումը հրապարակել է երկու կայք:
Բալասանյանի համակիր-պաշտպանների հայհոյանքներին ու սպառնալիքներին ծանոթ են իմ ֆեյսբուքյան ընկերներից շատերը եւ այդ առիթով արձագանգել են: Դրանց ծանոթ են նաեւ իմ գրառումը հրապարակած կայքերի հարյուրավոր ընթերցողներ:
Ստացվում է, որ հարյուրավոր մարդիկ ինձ ահաբեկող բովանդակությամբ մեկնաբանությունը տեսել են, բացի՝ ՀՀ ոստիկանությունից:
Ինչպե՞ս բացատրել այս՝ ներեցեք, հավկուրությունը:
Ես մտահոգված եմ իմ եւ իմ ընտանիքի անվտանգությամբ:
Կարո՞ղ եք գոնե ինձ՝ որպես ՀՀ շարքային քաղաքացու, մեր ընտանիքի անվտանգության հետ կապված երաշխիքներ տալ:
25 տարվա իմ լրագրողական գործունեության ընթացքում շատ անգամ են ինձ ահաբեկել, անգամ զանգել ու ասել են՝ ,,Կիմա, քեզ թփփացնելու ենք,,:
Զարմանալիորեն այդ ահաբեկումների ,պահերը,, համընկել են Սերժ Սարգսյանի՝ ազգային անվտանգությունը տնօրինելու շրջանների հետ: Մեկ անգամ դիմել եմ եւ ոչ մի արդյունք:
Հիմա էլ Ձեզ չէի դիմի եթե իմ ընկերները չպնդեին, որ պետք է անպայման դիմել ՀՀ ոստիկանությանը:
Ասացեք, խնդրեմ՝ ինչպե՞ս է պատահում, որ Ֆեյսբուքում իմ կատարած մեկ-երկու հեգնական գրառումների համար Սերժ Սարգսյանը հրահանգում է ինձ աշխատանքից ազատել:
Դա էլ քիչ համարելով որոշում են մեր ընտանիքին, այսպես ասած՝ լիարժեքորեն պատժել եւ աշխատանքից ազատում են նաեւ իմ ամուսնուն / ինչից հետո նա հայտնվել է առողջական ծանր վիճակում. ձեզ ,,աստվածավախներիդ,, նույնն եմ ցանկանում/:
Ամեն օր գործող իշխանությունը մարդու իրավունքների պաշտպանությունից է ճամարտակում, բայց ես եւ իմ ընտանիքը հայտնվել ենք մարդու իրավունքների պաշտպանությունից դուրս՝ անպաշտպան վիճակում:
Ակնհայտ է, որ սոցցանցերում ոստիկանությունը խոշորացույցով արձանագրում է բոլորի ,,շարժուձեւը,, ֆիքսում բոլոր լայքերն ու մեկնաբանությունները: Այդ ինչպե՞ս է պատահում, որ արդեն 48 ժամ չեք նկատում իմ էջում ինձ ահաբեկող ու հայհոյող անձանց մեկնաբանությունները:
Բ26-ի քարոզչամեքենայի անդամներին մի մոծակ է կծում, վռազ գործ եք հարուցում: Իսկ մնացածին համարում եք մարդու իրավունքների պաշտպանության շրջանակից դուրս:
Սա՛ է գործող իշխանության ,,մենթալիտետը,,:
Այո՞...

Կիմա Եղիազարյանի ՖԲ էջից 

Այս նյութը դիտել են - 8285 անգամ