ՀՀԿ-ն որոշել է վարկաբեկե՞լ Սերժ Սարգսյանին
2016-09-16 09:33:00

ՀՀԿ-ն որոշել է վարկաբեկե՞լ Սերժ Սարգսյանին: Համենայն դեպս նրանց վերջին հայտարարությունների բովանդակությունից այդպիսի տպավորություն է ստեղծվում: Նրանք փորձում են Քոչարյանի կառավարման տարիների հաջողություններն իրենց վերագրեն:

Արդյունքում շատ հակասական ու զավեշտալի բան է ստացվում: Նախ, սկսենք նրանից, որ հանրապետականներն այդ հաջողությունների հետ այնքան էլ կապ չունեին: Այն ժամանակ տնտեսության զարգացման վեկտորը որոշում էր Ռոբերտ Քոչարյանը, ունեինք նաև բանիմաց վաչապետ՝ ի դեմս Անդրանիկ Մարգարյանի:

Եվ հետո՝ եթե հավատանք հանրապետականներին, ստացվում է, որ Սերժ Սարգսյանն է ամենինչ փչացրել: Պարզվում է նրանք ջանք ու եռանդ չխնայելով զարգացնում էին Հայաստանի տնտեսությունը, մեկ էլ հանկարծ՝ 2007 թվականից սկսվեցին անհաջողությունները: Իսկ ի՞նչ փոխվեց: Իրականում փոխվեց մեկ բան. Անդրանիկ Մարգարյանը խորհրդական ընտրություններից առաջ մահացավ, Սերժ Սարգսյանն էլ գլխավորեց ՀՀԿ-ն, նրանք հաղթեցին ընտրություններում ու նա դարձավ վարչապետ: Եվ այդ ժամնակվանից էլ սկսվեցին մեր սև օրերը:

Ու մինչ այդ «եռանդուն ու բանիմաց» հանրապետականները այլևս ի զորու չէին որևէ դրական բան անել, որևէ կերպ կանգնեցնել տնտեսության գահավիժումը: Իսկ հետո Սերժ Սարգսյանը զբաղեցրեց նախագահի պաշտոնը: Հիմա ի՞նչ է ստացվում, եթե՝ ինչպես իրենք են ասում, Հայաստանի անհաջողությունների ու հաջողությունների դափնիներն իրենց են պատկանում, ուրեմն Սերժ Սարգսյանն է այդ անհաջողությունների պատճառը:

Դե եթե այդքանը հասկացել են, թող կուսակցության ղեկավարին փոխեն: Իսկ եթե ոչ, ավելի լավ է թարգեն այդ բլեֆը, թե չէ անհարմար բան է ստացվում: Բոլորս էլ գիտենք Ռոբերտ Քոչարյանի դրական դերակատարման մասին՝ Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Եվ պետք չէ խեղաթյուրել իրականությունը: Դա ոչ միայն անբարոյական է, այլ նաև բացասական ձեր տիրոջ՝ Սերժ Սարգսյանի համար:

Հրանտ Ենոքյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 8324 անգամ