Ռազմական շքերթները, հատկապես այս ժամանակներում` անիմաստ ու անհեթեթ ներկայացումներ են
2016-09-16 10:16:00
 Ռազմական շքերթները, հատկապես այս ժամանակներում` անիմաստ ու անհեթեթ ներկայացումներ են, թատերական միջոցառումներ, որ ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ թշնամու վրա: Կոնկրետ Հայաստանի պարագայում Ադրբեջանի ղեկավարությունը, իր դաշնակիցների շնորհիվ հայ հանրությունից շատ ավելի լավ գիտի թե որքան և ինչպիսի զինատեսակներ ունի այս երկիրը: 
Իսկ եթե շքերթ է արվում` սեփական ժողովրդի ոգին բարձրացնելու նպատակով, ապա ոգին բարձրացվում է հեկտարներ գրավելով, ոչ թե հանձնելով ու հետո արդարացնելով: 
Շքերթներ անող երկրների ցանկն, ընդհանրապես հետաքրքիր է. Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Սուդան, Հյուսիսային Կորեա, Ադրբեջան, Հայաստան և այլն:
Մինչդեռ գերտերությունների պարագայում դրանք գուցե արդարացված են` փոքրիկ և բանակային կոռուպցիայի մեջ թաթախված երկրներում` զավեշտալի:
Միայն փորձի արդյունքում, որը փոխանակ գիշերը կամ այլ վայրում կազմակերպեն` պարալիզացվել է քաղաքը, իսկ հիմնական մարտական տեխնիկան, փոխանակ մարտական վիճակում գտնվի` բերվել է Երևան և խցանել այն:
Ծախսերի մասին խոսելն արդեն ինքնին անիմաստ է:
Եվ այսքանից հետո հասարակության մի ստվար զանգված կրկես այցելած երեխայի պես հրճվում է ծանր տեխնիկայի տեսքից` մոռանալով որ թշնամին էլ դրանից ունի ու հաճախ շատ ավելի շատ ու ցավոք հաճախ ավելի լավը:
Հայկ Ա. Մարտիրոսյանի  ՖԲ էջից
 
Այս նյութը դիտել են - 5893 անգամ