Պրն. Կարապետյան, որտեղ էլ կադրեր փնտրեք, վերջում ՀՀԿ-ի գարշահոտ ԱՂԲ-անոցից եք գտնելու...
2016-09-17 02:13:00

Լրահոսում կարդում եմ, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կադրերի փնտրտուքի մեջ է: Ես այդ հարցով կարող եմ օգնել:

Պ-ն Կարապետյան, որտեղ էլ փնտրես, վերջում ՀՀկ-ի գարշահոտ ԱՂԲ-անոցից ես գտնելու: Ուրիշ տարբերակ չունես: Տերերը թույլ չեն տա, որ դրսից ուսյալ, գրագետ, բանիմաց, պրոֆեսիոնալ կադրեր մտնեն իրենց ստեղծած ԱԽՈՌԸ:

Ողջ աշխարն է ընդվզում ՀՀկ կոչված չարիքի դեմ, դու դեռ ձեռքդ փրփուրներին ես գցում: Մեկ է, քեզ նույնպես ոչ-ոք չի հավատում, և ճիշտ են անում, փոխատեղումից ինչ-որ բան փոխվելուն միայն մանկամիտը կհավատա: 

Ո՞նց հավատանք, երբ հայի առաջին թշնամին է մեր մասին «դարդ անելով» ռուսաստանի հարմարավետ աթոռից պոկում և քեզ` որպես իր մանկլավիկ սերժին սատար, Հայաստան «գործուղում»:
ԽԵՂՏՎՈՂԻՆ ՓՐՓՈՒՐՆԵՐԸ ՉԵՆ ՕԳՆՈՒՄ: ՍԱ ԱՆՎԻՃԵԼԻ ՓԱՍՏ Է.

Ֆիալկա Հախինյանի ֆբ էջից

Այս նյութը դիտել են - 2805 անգամ