Ովքե՞ր են եղել Էջմիածնի քաղաքապետի մեքենայի վրա կրակողները. Վարդան Վարդանյան2016-09-17 02:51:00
Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանը մանրամասներ է հայտնում սեպտեմբերի 16-ի գիշերը Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ավտոմեքենայի վրա հրազենային հարձակման առնչությամբ: Նա անգամ անուններ է հրապարակում:
«23:30-ին է դեպքը տեղի ունեցել. Կարեն Գրիգորյանը եղբոր հետ Երևանից Էջմիածին էր վերադառնում:
Երթևեկությանը հակառակ նրա դիմաց կտրել է «Վազ 2106» մակնիշի մեքենա, ապակիներն իջեցրել են ու սկսել կրակել:
Պարզվել է, որ մեքենան պատկանում է Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբոր որդուն՝ Ստեփան Աբգարյանին, ով եղել է մեքենայում:
Եղել է նաև թեկնածու Արթուր Թումանյանը, էլի մեկ-երկու մարդ: Կրակողը կամ թեկնածուն, կամ Արթուր Թումանյանն է եղել, բայց որ չսխալվեմ, անուն չտամ:
Հետո քաղաքացիների միջամտությամբ զենքը նրանց ձեռքից խլել են:
Դեպքը տեղի է ունեցել Էջմիածնի սկզբնամասում` Վաղարշապատի կողմերը: Մարմնական վնասվածքներ հանցագործները ստացել են քաղաքացիների կողմից վնասազերծման ժամանակ:
Կարենին և եղբորը ոչինչ չի եղել»,- ասաց Վարդանյանը:
Այս նյութը դիտել են - 7296 անգամ