ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌԸ ԸՆԴՎԶՈՒՄ Է2016-09-17 03:53:00
ՀՅԴ-ն հայտարարում է,- «Վարչապետ Կարեն Կարապետյանը չի եկել դատարկ տեղ: Վարչապետ Կարեն Կարապետյանը եկել է արդեն այնպիսի ձևավորված միջավայրի մեջ ծրագրերի առումով, որ նա չի կարող դա անտեսել: Մենք ունենք համագործակցության հուշագիր և նա չի կարող դա անտեսել»:
Վերևի մեջբերումը Հայաստանյան ժառգոնով թարգմանվում է՝ «Արա, էդ դու ո՞վ դարձար, էսի մե՛ր բոստանն ա...»:
Սերժ Սարգսյանի խորամանկ առաջին հարվածը նոր վարչապետ Կարեն Կարապետյանին եղավ ՀՅԴ-ի ձեռքով:
Ավգյան ախոռները մաքրել հնարավոր չէ. մաքրելու համար միմիայն Յասոն պետք է լինել ու Յասոնի գործունեություն սկսել...
Այսինքն, ճահիճը երբեք չի համաձայնի իրեն մաքրել: Կամ այն քեզ կուլ կտա, կամ դու այն պիտի չորացնես՝ վերացնես:
Միակ տարբերակը՝ ԿԱ՛Մ-ԿԱ՛Մ տարբերակն է:
Արդեն հստակ պարզ է, որ Հայաստանի նոր վարչապետ Կ. Կարապետյանը Հայաստանի իշխանությունների հրավերով կամ խնդրանքով չի եկել Հայաստան:
Կարեն Կարապետյանն իր էությամբ և ապրած կյանքով ցուցել է, որ նա ազգային պատրիոտիզմի կրողը չէ:
Հայաստանի վարչապետի պաշտոնը նրա համար, կարերիայի առումով, առաջընթաց չէ: Ֆիննանսական առումով նույնպես չկա շահագռգռություն. մի քանի միլիոն դոլարի հասնող իր նախկին պաշտոնեական աշխատավարձը Հայաստանի վարչապետի աշխատավարձի չափը գերազանցում է հարյուր անգամ: Քաղաքական նկրտումներ երբեք չի ունեցել:
Եվ ուրեմն... ուղարկված է Մոսկվայի կողմից ու պարտադրանքով... Սակայն Հայաստանյան «Ավգյան ախոռներ» հիշեցնող ճահիճը նրան կա՛մ կսարքի իր միմիոսը, կամ էլ դուրս կմղի ու կշարունակի իր ճահճային կայֆերով երկիրը թաղելու պրոցեսը:
Արթուր Արմինի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 5675 անգամ