Միայն թե Հայրապետյանն այնքան էլ հակված չէ անաղմուկ ու անկորուստ հանձնել իր դիրքերը: Նույնիսկ վերջին պահին նա ցանկություն ունի իրագործելու ևս մի քայլ: Բանն այն է, որ նա ֆեդերացիան ընկալում է իբրև իր անձնական սեփականություն ու հիմա չի պատրաստվում դա թեթև ձեռքով հանձնել մեկ ուրիշին: Հայրապետյանի երազանքն է ՀՖՖ նախագահի աթոռին տեսնել հարազատ որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանը։ Ի վերջո, ի՞նչ կա դրա մեջ զարմանալի: Վաղուց ի վեր մեր երկրում արմատացած է այդ ավանդույթը՝ չինովնիկներն իրենց զավակների համար ապահովում են չինովնիկական պաշտոններ: Ինչու՞ պիտի Նեմեց Ռուբոն չօգտվի այդ արտոնությունից:
Ահա այս դժգույն համայնապատկերի վրա սկսել է ավելի քիչ նշմարվել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կերպարանքը: Ասում են, որ նա տարվա մեծ մասն անցկացնում է արտասահմանում: Ասում են նաև, թե ԱԺ նախկին պատգամավորն առողջական լուրջ խնդիրներ ունի, ինչի պատճառով բուժման կուրսեր է անցնում Գերմանիայում։ Այս վիճակը կարող է պատճառ հանդիսանալ նրա բացակայության համար, սակայն սրա հետ մեկտեղ համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Նեմեց Ռուբոն, ամենայն հավանականությամբ, մինչև տարեվերջ կլքի իր պաշտոնը։ Վերջինս արդեն լիովին սպառել է իրեն և բեռ է դարձել իշխանության ուսերին: Որքան շուտ ազատվեն նրանից, այնքան լավ: