Պայթյուն՝ Նյու Յորքի կենտրոնում. կա 29 վիրավոր
2016-09-17 22:39:00

Նյույորքյան Ներքին Մանհեթենի հյուսիսարևմտյան Չելսի շրջանում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին գրում է BBC-ն՝ հղում անելով լրատվական գործակալություններին:

Նյու Յորքի հրշեջ ծառայության տեղեկատվությամբ՝ պայթյունը որոտացել է շաբաթ օրը, տեղական ժամանակով ժամը 21.00-ին:

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, պայթյունը ծրագրված է եղել: Թեպետ նա նաև նշել է, որ առայժմ հիմքեր չկան ենթադրելու, որ պայթյունը որևէ կապ ունի ահաբեկչական խմբավորումների հետ:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ պայթյունի վայրից ոչ հեռու հայտնաբերվել է ևս մեկ կասկածելի առարկա՝ ենթադրաբար, պայթուցիկ սարք:

Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով տուժել է 29 մարդ, նրանցից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն կյանքին վտանգ չի սպառնում:

Policemen on duty near the site of an explosion in New York, the United States

Police  officers near the seat of the explosion

A vehicle with a blown out window is seen on West 23rd Stree

 

091617explosion28cs-1

 

Այս նյութը դիտել են - 1017 անգամ