Այսքան է՞լ տգիտություն...Ո՞նց են այսքան զրահատեխնիկա բերել, լցրել այս մի փոքրիկ քաղաքն ու գիշերները հանգիստ քնել
2016-09-18 02:46:00

Եթե որևե տեղ տեսել, լսել կամ կարդացել եք, որ աշխարհում /բացի Հայաստանը/ գոյություն ունի մի ուրիշ երկիր, ուր մի տարվա մեջ երկու անգամ բյուջեից գումարներ /մեր գումարները/ են ատկատ անում Անկախության օր նշելու համար, խնդրում եմ փաստերով լուսավորեք ինձ` չհասկացողիս, և ես շնորհակալ կլինեմ ձեզանից:
Հայաստանի անկախության օրը, գոնե ինձ համար, մայիսի 28-ն է, որը Սարդարապատի հերոսական ճակատամարտից հետո սրբագործվել ու ամրագրվել է ազգիս պատմության մեջ:
Ինչ ուզում եք ասեք, բայց երկրորդ անկախության օր հռչակելը անմտություն էր այս պարագայում, որ զոռով, կեղծ հանրաքվեով, փաթաթեցին ազգի վզին, և առ այսօր համարվում է «Հայաստանի երկրորդ հանրապետության անկախության հռչակման օր»: Երկրորդ հանրապետությունը թե ո՞րն է, դա նույնպես չեմ հասկանում: 
Իսկ իրենք գերազանց հասկանում են, որ սա պատճառ է, որ գումարներ դուրս գրեն, մի քանի երգչիստների մի քանի կոպեկ տան, հրապարակում իրենց չունեցած, բայց ռուսաստանից «ներկրված» զինտեխնիկայով ու ռուս զինվորներով «տաշի-տուշի Հայկանուշի» անեն, մեր ու աշխարհի աչքերին թոզ փչեն, ստրուկի կարգավիճակով չեղած «հեղինակություն» ձեռք բերեն պուտին պապայի մոտ, իսկ հետո...Հետո ատկատներից գոյացած գումարները գրպանները լցնեն` ի հաշիվ մորթազերծ արված ժողովրդի...

Այսքան է՞լ տգիտություն...

Ո՞նց են այսքան զրահատեխնիկա բերել, լցրել այս մի փոքրիկ քաղաքն ու գիշերները հանգիստ քնել: Բա որ այդ զենքը շուռ գա ժողովրդի վրա, ի՞նչ պատասխան են տալու աշխարհին:Ռուս է,էլի, արեց, արեց...
Աբսուրդստա-Շաշաստան,իմ Հայաստան, ի՞նչ մեղք ես, քանզի ռսի մանրապճեղ ստրուկներն են քո իշխանությունը, և նրանք են փորձարկում քո ամեն տեսակ արհավիրքներին դիմակայող հիմքի ամրությունը...

Ֆիալկա Հախինյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 7717 անգամ