Եղբայրդ մարդ է սպանում, դու աշխատանքային կարգն ես խախտում, բայց միշտ «ճիշտը» դո՞ւք եք
2016-09-18 22:07:00
Մարդկային մի տեսակ կա, որը հանցանք կամ զանցանք է կատարում, սակայն մի՛շտ փորձում է ջրից չոր դուրս գալ: Քանզի ամենուր հովանավորներ ու իր արարքները պարտակողներ ունի:
Ավելորդ անգամ բախվում ես իրողության հետ, որը կարելի է բնորոշել լկտիություն եւ ցինիզմ:
Նախ նկատենք՝ միշտ չէ, որ բարձրաստիճան պաշտոնյաները սխալ որոշումներ են ընդունում կամ հրամաններ արձակում:
Գերատեսչական ենթակայության ներքո գործող կազմակերպությունների ղեկավարները երբեմն շա՜տ ավելի տգեղ են դրսեւորում իրենց, քան նրանց շեֆերը:
Այսինքն՝ միջին ու ստորին օղակներում ծվարած ու իրենց «սրբի» տեղ դրած պաշտոնյաները հաճախ այնպիսի ինքնագլուխ քայլեր են անում, որ մնում ես ապշած: Իսկ երբ այդ ինքնագլուխ ու կամայական քայլերի համար վերադասից նկատողություն են ստանում, փոխանակ իրենց սխալն ընդունելու՝ դիմում են դատարան՝ վիճարկելու վերադասի հրամանը:
Ամեն օր կառավարման համակարգում հարյուրավոր նկատողություններ են հայտարարվում աշխատակիցներին այս կամ այն թերացման, եւ կամ խախտումներ կատարելու համար: Եթե բոլորը իրենց վարքը չվերանայելու փոխարեն, դիմեն դատարան՝ ի՞նչ կստացվի:
Մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը վերը բնութագրված մարդկային տեսակին է պատկանում:
Չգիտես ո՞ր չակերտյալ արժանիքների համար միշտ համարում է, որ ինքը կամ իր ընտանիքի անդամները «ճիշտ» են, իսկ մնացած բոլորը «սխալ»:
Վերջին շրջանում սույն պետը մեկ-երկու լրատվամիջոցների տեղեկատվություն տրամադրեց /դե, այնպես, թե ինքը չի եղել տեղեկության աղբյուրը/: Իսկ հետո արդեն «հերոսաբար»դուրս եկավ մութ անկյունից եւ լրատվամիջոցներին հայտնեց, որ այո՛, իրեն նկատողություն անելու համար ինքը դիմել է դատարան:
Արմեն Աբրոյա՛ն, երկու տարի առաջ ձեր եղբայրը՝ Ավգուստին Աբրոյանը մարդ է սպանել Նրա զոհն է դարձել հայտնի հնագետ Ֆիրդուս Մուրադյանը, որը Հայաստանի պատմամշակութային պաշտպանության, պահպանման գործում անուրանալի վաստակ ունի: Ակունք գյուղում գտնվող «Պողոս Պետրոս» եկեղեցու մոտ, վիճաբանության ժամանակ, 1980 թ. ծնված Ավգուստին Ա.-ն բութ գործիքով հարվածել է 1955 թ. ծնված Ֆիրդուս Մուրադյանի գլխի հետնամասին, ինչի հետեւանքով Մուրադյանը տեղում մահացել է։
Այս մասին տեղեկատվություն է տարածվել ՀՀ ոստիկանության կայքում:
Սակայն հետագայում ձեր մարդասպան եղբոր հանգագործությունը պարտակել է այն նույն դատարանը, որին հիմա քաղհայցով եք դիմել: Փաստորեն, Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հետ ձեր ընտանիքը հանցավոր գործարքի մեջ է գտնվում շարունակաբար: Ձեր եղբայրը մարդուն կյանքից է զրկում, դուք ձեր պաշտոնեական գործունեության ընթացքում սխալներ եք թույլ տալիս, բայց միշտ «ճիշտը» դուք եք: Նման անպատկառությունը վեր է ցանկացած բանական մարդու երեւակայությունից:
Շատ կաերւոր է նկատել եւ այն, որ սպանված հնագետի ընտանիքը այդ ողբերգությունից հետո ստիպված եղավ լքել հայրենիքը: Հե՛նց ձեր նմանների պատճառով, Աբրոյա՛ն:
Սոնա Մելիքյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 3727 անգամ