ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԵՑԻԿ ՎԵՐՋԱԲԱՆՈՎ
2016-09-19 00:52:00
Երկու ընկեր են լինում. մեկն աղքատ, մյուսը` հարուստ: Հարուստ ընկերն ընկերուհի ուներ ու մի օր որոշում են գնալ ռեստորեն... հարևան սեղանին նստած մի երիտասարդ սկսեց վիճել տղայի հետ ու տղան դանակահարեց նրան... Տղան անմիջապես զանգեց ընկերոջն ու պատմեց եղածը ու խնդրեց շտապ գալ: Տասը րոպե անց ռեստորանն արդեն լի էր ոստիկաններով... Աղքատ ընկերը որոշեց իր վրա վերցնել ընկերոջ մեղքն, ու նրան դատապարտեցին ցմահ ազատազրկան... 
Բայց նա ոչ մի կերպ չէր հարմարվում բանտային կյանքին ու որոշում է փախուստի դիմել...
Գալիս է ու թակում հարուստ ընկերոջ դուռը, բայց նա չի բացում: Տղան զարմանում է ու մտածում,որ Աստված նրան կպատժի ու հեռանում է... Հասնում է մի այգի ու նստում նստարանին...Նրան մոտենում է մի ծերունի, մի տուփ տալիս ու հեռանում:
Հանկարծակիի եկած տղան բացում է տուփն ու տեսնում այնտեղ դոլարներ,շա՜տ դոլարներ:
Նվեր ստացած գումարով նա կարգավորեց ազատ ապրելու փաստաթղթերը, մի շքեղ առանձնատուն գնեց իր համար, ինչպես նաև մի ժամանակակից մեքենա:
Մեքենայով զբոսնելիս տղան մի աղջնակի է տեսնում: Աղջիկն այնքան գեղեցիկ էր, որ նա միանգամից սիրահարվում է ու որոշում ամուսնանալ` տանել նրան իր տուն...
Մի օր նրանց դուռը թակում է մի ծեր կին ու խնդրում տնային տնտեսուհու աշխատանք, թեկուզ անվճար, որովհետև նրան միայն կացարան է պետք, որ դրսում չմնա:
Տղան նրան ընդունեց աշխատանքի, բայց վճարելու պայմանով....
Տղան ու աղջիկը որոշում են հարսանիքով ամուսնանալ... Հարսանիքին գալիս է նաև հարուստ ընկերը:
«Աղքատ» ընկերը շատ է զարմանում, բայց ոչինչ չի ասում:
Երեկոյի թեժ պահին,երբ հյուրերը զվարճանում էին, հարուստ ընկերը վերցնում է բարձրախոսն ու ասում.
– Ես այսօր ներկա եմ իմ այն ընկերոջ հարսանիքին, ով իր վրա վերցրեց իմ կատարած սպանության մեղքը... ընկե՛րս, հիշում ե՞ս,երբ եկար իմ տուն, ես դուռը չբացեցի:Այդ ժամանակ ոստիկաններն իմ տանն էին ու քեզանից էին հարցնում, իսկ այն ծերունուն հիշում ե՞ս,ով քեզ գումար տվեց. իմ հայրն էր, իսկ կինը,ով աշխատում է Ձեր տանը, իմ մայրն է... այս չքնաղ հարսնացուն էլ իմ քույրն է: Այն ժամանակ դու կյանքդ չխնայեցիր ինձ համար, իսկ հիմա ես իմ ԿՅԱՆՔն եմ տալիս քեզ:
Ֆիալկա Հախինյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 3738 անգամ