Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ սեպտեմբերի 20-ին հայաստանյան թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում Երեկոյան ժամերգությունից հետո կկատարվի Հանրապետական մաղթանք ՀՀ` անկախության 25-ամյակի առիթով:
Երևանում Գոհաբանական մաղթանքի արարողությունը կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում նույն օրը` ժամը 18:00-ին` հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի:
Այս նյութը դիտել են - 5058 անգամ