Շնորհակալ եմ. ների՛ր ինձ... դա ինձ տրված է...
2015-12-28 11:04:00
Արթուր Հայրապետյան
 
 
     Ուղղամտությունը փնտրված որակներ են բոլոր ժամանակներում... Շնորհակալ եմ... մարդ պետք է պատրաստ լինի գոնե տարին մի քանի անգամ շնորհակալություն հայտնի Աստծուն իր գոյության համար, ներողություն խնդրի նրանցից ում երբևէ նեղացրել է... շնորհակալ եմ. ների՛ր ինձ... դա ինձ տրված է... Ես էլ մյուսների նման, մարդ եմ, ով երբեմն թույլ է, երբեմն զգայուն, երբեմն հաղթահարել է ցավն ու դավաճանությունը, ներել, բայց սուրբ չեմ. ես էլ իմ հերթին նեղացրել եմ մարդուն, երբեմն վիրավորել, բայց երբեք անտարբեր չեմ եղել: Ես էլ իմ հերթին, հաճախ եմ շատերին արցունքների մեջ թողել հետո չեմ ամաչել ներողություն խնդրել...
 
   Ուստի այսօր, թույլ տվեք ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում նեղացրել եմ երբևէ... Երբ մոտենում են տոները, ես նկատում եմ, որ ինչ-որ տեղ մարդիկ բարիանում են, սկսում են գեղեցիկ ու հուզառատ բառերով ողողել ասելիքը՝ ժպտում են, ուշադիր են, մինչդեռ մարդկանց սոցիալական պայմանները թույլ չեն տալիս նրանց տոնը, ավելի արժեվորելու և հանգիստ հոգով, խղճով տոնելու… Ես չեմ կարող հանգիստ լինել, եթե գիտեմ դեռ կան մեր երկրում մարդիկ, ընտանիքներ, ովքեր ապրում են վագոն-տնակներում, դրսերում, մի կտոր հացի սպասումով… կուզենայի, որ բարիությունն ու մշտապես ուշադրությունը առ մարդը միշտ լիներ, ողջ տարվա ընթացքում և միայն տոնից տոն չհիշենք, որ մարդը ծնված է ապրելու, արարելու և բարի գործեր կատարելու համար…
    Սուրբ Ծննդյան տոնից առաջ ուզում եմ ներել և ներողություն հայցել… Թո՛ղ, սերը միշտ ապրի… Սիրո այն բոլոր բառերը, որ գիտես, ասա՛… Ու քանի որ ամփոփում ենք տարին, առաջինը, որ ինձ համար ամենակարևորն է՝ պարտքս կատարեցի, տարեվերջին գնացի մանկատուն, հոգուս պարտքը կատարելու… Ինձ ամեն տարի սպասող աչքեր ունեմ, ովքեր իրենց անկեղծ ու մաքուր աչուկներով սպասում են դրսից եկողին… Թող մարդիկ լինեն փոքրիկների ու ծերերի կողքին, չէ՞ որ ամենից շատ փոքրիկներն ու ծերերն են սպասում ամանորին և մադուն, ով մի ժպիտ, մի սրտառունչ խոսք կասի ու նրանք կապրեն… Այնքան շատ բան կա ասելու… Սիրո այն բոլոր բառերը, որ գիտես, ասա՛, ասա՛, որ սիրում ես, կարոտում ես, ներողություն ասել սովորիր, ազնիվ ու գթասիրտ եղիր… ես այսօր, մամ ջան, ներողություն եմ ուզում խնդրել քեզնից, եթե ինչ-որ բան այնպես չեմ արել, ներիր. ապրի՛ր առողջ, գեղեցիկ ու միշտ իմ կողքին… շատ բան կա ասելու…
       Ամանորն ինձ համար սկսվում է մայրիկիս ծնունդով… Դեկտեմբերի 31-ին ծնվել է մայրս… մենք ամանորը սկսում ենք մայրիկիս ծննդյան օրվա շնորհավորնքներով: Առանձնապես այդ տոնական օրերին հյուր գնալ չեմ սիրում: Ընկերներով նոր տարվա գիշերը հավաքվում ենք ու մյուս օրերին ավելի շատ հանգստանում եմ ու սպասում Սուրբ Ծննդյան գալստին… Ոսկեջրած մետաղը ինչքան էլ, որ գայթակղիչ լինի, միևնույն է այն հոգիդ չի փոխի լույսի… թո՛ղ լույսն ու ջերմությունը շատ լինի, մենք հեռացել ենք լույսից, դարձել ավելի շատ անտարբեր ու անշնորհակալ: Շնորհակալ եմ Աստծուն, ինձ կյանք պարգևելու և իմ կյանքի օրերը իմ հարազատ մարդկանց կողքին պահելու, օրերս զուր տեղը չկորցնելու համար, շնորհակալ եմ… և ասում եմ՝ ների՛ր ինձ մեղքերիս համար…
   Սուրբ Ծննդյան տոնից առաջ ուզում եմ ներել և ներողություն հայցել… Թո՛ղ, սերը միշտ ապրի… շնորհավորում եմ սիրելիներս, 2016թ-ին միացյալ, ազատ, արդար և ինքնիշխան Հայաստան եմ մաղթում մեզ: Մեր սահմանները պահող Հայ Զինվորին թող Աստված պահապան լինի և ոչ մի Հայ մայր արցունքն աչքերին չլուսացնի, թող արցունքները միմիայն ուրախության և իրենց որդիներին գրկելու, տուն- ընտանիք ընդունելու առիթներ լինեն: Թող նոր տարին գա սիրով ու գնա առանց մարդկային կորուստների, թող հաղթանակներ շատ լինեն… Եվ այս ամենով հանդերձ լավատես ենք ապագայի հանդեպ, սպասումով ենք նայում գալիք օրերին’ արժևորելով եղածը:
 
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ:
 
 
Այս նյութը դիտել են - 2474 անգամ