Հայաստանում այսօր ընդանում էին ՏԻՄ ընտրություններ: Այս պահի դրությամբ հայտնի են որոշ արդյունքներ, ըստ որոնց պարզ է դառնում, որ Հայկական վերածնունդը արդեն իսկ ունի երկու ազդեցիկ հաղթանակ: Այս առթիվ Հարթակ.ամ-ը հարց ուղղեց ՀՎԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանին:
-Տիկին Բիշարյան, այսօր Հայաստանի համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, ինչպիսի՞նն են ձեր տպավորությունները:
-ՏԻՄ ընտրությունների շուրջ իմ վերջնական խոսքը կասեմ ավելի ուշ, երբ կունենամ ամբողջական պատկերը: Այս պահին ես Արագածոտնի մարզից եմ վերադառնում և կարող եմ ասել, որ Արագածոտնի մարզի երկու ամենախոշոր գյուղերում՝ Սասունիկում և Ոսկեվազում, ազդեցիկ հաղթանակ տարան Հայկական վերածննդի ներկայացուցիչները:
Սա խոսում է այն մասին, որ Հայկական վերածնունդը գյուղական համայնքների անդամների կողմից արժանացել է վստահության, և մեր գաղափարախոսությունն այն է, ինչ պետք է մեր ժողովրդին: Սասունիկում համայնքի ղեկավար ընտրվեց Արման Մարգարյանը, իսկ Ոսկեվազում՝ Հայկ Հովհաննիսյանը :
Կցանկանայի նշել , որ հենց ընտրությունների արդյունքներն են ցույց տալիս, թե որ քաղաքական ուժը ինչ է իրենից ներկայացնում : Ի դեպ ՛՛ղժղժան՛՛ Նիկոլի կուսակցության անդամը 10 անգամ քիչ ձայն հավաքեց, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ընտրություններից մի քանի օր առաջ է՛լ հեռուստատեսությամբ, է՛լ այլ ԶԼՄ-ներով իրականությունից հեռու կանխատեսումներ էր անում :
Այս նյութը դիտել են - 4733 անգամ