Որոշ լրատվականներ լվից ուղտ սարքեցին...Խնդրում եմ դադարեք ոչ ճիշտ ինֆորմացիա տարածելը
2016-09-19 14:56:00

 Տիգրան Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է Խնդրում եմ դադարեք ոչ ճիշտ ինֆորմացիա տարածելը :

Այսօր Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածու, այժմ արդեն ընտրված ավագանի Արման Գրիգորյանի նկարն էի տարածել, որտեղ իմ անուշադրության պատճառով տառասխալ կար: 

Մանրամասնեմ : 

 «Թեկնածու» բառի փոխարեն նկարի ձևավորման ժամանակ վրիպել և գրել էի «թեքնածու »:
Երբ նկատեցի սխալս՝ նկարը ջնջեցի, տեղադրեցի ճիշտ տարբերակը : Հետո նկատեցի, որ արդեն մամուլում աղմուկ է բարձրացել դրա հետ կապված, բայց իմ անվան փոխարեն գրված է, իբր Արման Գրիգորյանի սխալն է :
Հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ, նյութը տարածելուց առաջ կարող էիք ճշտել ում էջից է տարածվել նկարը, ով է հեղինակը, վրիպակ է , թե `անգրագիտության հետևանք, նոր տարածեիք :
Հիմա ես շատ վատ եմ զգում, որ իմ գիշերը անուշադիր լինելու, վրիպելու պատճառով, Արման Գրիգորյանի հասցեին անհիմն վիրավորանքներ են հնչում, անհիմն մեղադրանքներ են հնչում :
Պետք չէր մի վրիպակի պատճառով այսպիսի աղմուկ բարձրացնել `մեկ բաժակ ջրում փոթորիկ սարքել :
Խնդրում եմ տարածել, որ մարդիկ իմանան եղելությունը :
Հ. Գ. խնդրում եմ թեման փակել և իրար քննարկումներում չվիրավորել իմ վրիպակի պատճառով :
Այս նյութը դիտել են - 4505 անգամ