Վայ էն մարդուն, որ կառչած է պաշտոնից. NEWS
2016-09-19 20:09:00

Իմ անձնական տեսակետը այս դեպքում կարեւոր չէ, կարեւորը ղեկավարների որոշումն է, արդյոք վարչապետը կառաջարկի, եւ արդյոք նախագահը կնշանակի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նոր կառավարությունում ինքը տեղ կունենա:

«Գոյություն ունեն օրենքներ, սահմանադրություն, Սահմանադրության համաձայն կառավարության փոփոխությունը տեղի է ունենում վարչապետի առաջարկությամբ, նախագահի հրամանագրերով: ինչպես կորոշեն, այնպես էլ տեղի կունենա: Իմ անձնական տեսակետը այս դեպքում կարեւոր չէ, կարեւորը ղեկավարների որոշումն է, արդյոք վարչապետը կառաջարկի, եւ արդյոք նախագահը կնշանակի: Ինչպես կորոշեն, այնպես էլ ես կվարվեմ»,-ասաց նա:

«Պաշտոնը այնպես է, որ մի օր գալիս ես, մի օր էլ պետք է գնաս: Վայ էն մարդուն, որ կառչած է պաշտոնից, ով գալիս է պաշտոնն իր շահին օգտագործեու համար»,-շարունակեց Հրանուշ Հակոբյանը:

Անդրադառալով վարչապետի որոշմամբ իր եղբորը՝ Կորյուր Հակոբյանին, աշխատանքից ազատելու խնդրին, Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը նշեց. «Իմ եղբորը աշխատանքից չեն ազատել. հայեցողական պաշտոններն այնպիսին են, որ եթե մեկը գնում է, նրա փոխարեն եկողը պետք է իր հայեցողությամբ որոշի, թե ում է ընտրում իր կողքին աշխատող:

Երկրորդ՝ խորհուրդ կտամ՝ ոչ թե այդ հայտարարությունները կարդաք, այլ վերցնեք եղբորս կենսագրությունը կարդաք ու տեսնեք, թե նա 20 տարեկանում մեկնեց Վարդենիս, ինժեներից դարձավ վարպետ, վարպետից՝ գլխավոր ինժեներ, հետո Զոդի տնօրեն, կուսակցության շրջկոմի երկրորդ քարտուղար: Նա մեր հանրապետությունում ընդերքի ոլորտի լավագույն մասնագետներից է: Նրա աշխատանքը միշտ գնահատվել է: Նա իմ եղբայրը չէ, ես իր քույրն է»:

news.am

Այս նյութը դիտել են - 4087 անգամ