«Կարեն Կարապետյան, Դուք չունեք բավականաչափ պրոֆեսիոնալիզմ պրոֆեսիոնալ կադրին առհասարակ տարբերակելու համար. Ձեզ ուղղորդում են Ձեր ներքին վախերը, որոնք հետևանք են Ձեր կարծրատիպային և անհեռանկար գործելաոճի։ Եվ ես էլ Ձեզ եմ, պարոն նախկին քաղաքապետ, լավ տրամադրություն մաղթում»:
Ի՞նչ է պատասխանել ֆեյսբուքյան օգտատեր Հարություն Սարոյանը Աննա Գևորգյանի գրառմանը
Մուկի օգնական էս աղջկա ֆեյսբուքյան «հանճարեղ» ստատուսը ֆռֆռում է հայկական «մեծապատիվ» մամուլում։ Սովորական երևույթ է, աշխատանքից ազատված «ուժեղ» կադրը մեղադրում է իրեն քեֆի սեղանից վռնդողին։ Ու այս տխմար բարբաջանքը մեր տխմար զլմ-ները խլում են իրար բերնից։
Էս քսմսված տիկնիկը, որի անունը մինչ այդ ոչ ոք չի լսել, ասենք իր փոքրիկ ուղեղով էդքան է հասկանում ու իր կարծիքով Կարեն Կարապետյանին «մահացու» հարված է հասցրել, բա դուք հո՞ անասուն չեք, այ ողորմելի զլմ-ներ, իբր հայտնագործություն է արել մուկի «պրոֆեսիոնալ» կադրը, որ այդպես հավեսով տրտինգ եք տալիս։
Խելք ունե՞ք՝ տրամաբանված, փաստարկված քննադատեք, ջախջախեք էդ մարդուն, ապացուցեք, որ Կրեմլի դրածոն է, ՀՀ-ում ոչինչ չի փոխվելու նրա վարչապետությունից, քանի որ նրա գլխավերևում թարս խիյարն է բուսած։
Մի ծիպլիկի ծվծվանք հորթային հրճվանքով տարածում եք, որ ի՞նչ անեք, այ աղբամաններում սենսացիա փնտրողներ։ Ինչո՞ւ եք կարծում, թե մամուլ կարդացող բոլորը ձեզ պես ոչխար են։