Ձեզ եմ հարցնում, մարդիկ, բա այդպիսի տոն է՞ լինում. Ֆիալկա Հախինյան
2016-09-20 12:25:00

Իսկական ՀԱՅի համար մի քանի պաշտամունք գոյություն ունի` 
Հավատք, Հայրենիք, Ընտանիք, նաև Ազատություն, Անկախություն, նաև Պատիվ, Ծնողներ, Երեխաներ...
Վաղը, իբր թե, անկախության 25-ամյակն ենք տոնելու, բայց օդում տոնի տրամադրություն չկա, մարդկանց երեսին` ժպիտ, երեխաների հոգում ուրախություն ու խինդ: Ձեզ եմ հարցնում, մարդիկ, բա այդպիսի տոն է՞ լինում:
Սերժ Սարգսյան! էդ ի՞նչ անկախության տոն ես տոնում ռուսական ռազմատեխնիկայով ու ռուսաստանի զինվորականների հետ:
Չորսօրյա պատերազմի ժամանակ ո՞ւր էին էդ ռազմատեխնիկան ու կողքիդ կանգնած ռուսները:
 Մեր անկախության տոնը ամրագրված է 1919 թվականի մայիսի 28-ին: Սեպտեմբերի 21-ը Հայաստանի ինքնորոշման օրն է, բայց երեք նախագահներիդ կառավարման 25 տարիների ընթացքում մեր հայրենիքն ու ազգը ոչ անկախ է եղել, ոչ էլ ինքնորոշված:
 Անկախ, ինքնորոշված պետությունից այդ տարիների ընթացքում մեկ միլիոն հայ է արտագաղթել, պակասել է ծնելիությունը, մահը երիտասարդացել է, տանուլ եք տվել և արտաքին, և ներքին քաղաքականության մեջ: Անասելի պարտքեր եք կուտակել, այն աստիճան, որ նորանշանակ վարչապետդ չի խորշում բարձրաձայնելուց: Միայն մի ցուցանիշ կա, որի տոկոսները հա բարձրանում ու բարձրանում է: Դա թշվառության ու գործազրկության ցուցանիշն է:
Ներող եղիր, մի ցուցանիշ էլ կա, որի կորագիծը բարձրանում է, դա էլ թալանչիներիդ կուտակած ունեցվածքի` անշարժ ու շարժական գույքի երկրաչափական պրոգեսիայով աճող ցուցանիշն է:
25 տարի է, ինչ կախյալ վիճակում ենք ստրկամիտ լաքեյներիդ պատճառով: Սրանից կախյալ վիճակ Հայաստանը երբևե չի ունեցել:
Լավ, էս ինչի՞ հաշվին, և ո՞ւմ աչքին թոզ փչելու համար ես սարքում էս կրկեսային քյանդրբազությունը, երբ 88-ի ռուսի սարքովի երկրաշարժից տուժածները արդեն երեք սերունդ է, դեռ փտած-նեխած տնակներում են ապրում, թոշակառուներն ու նպաստառուները սոված-ծարավ են քնում...
Էլ չեմ շարունակում:
Բոլորս այս մասին շատ լավ գիտենք, միայն դու չգիտես, որովհետև դու վատը չես, դու պուճուրիկ,պուպուշիկ տղա ես, շրջապատդ է վատը: Նրանք քեզ տեղյակ չեն պահում, ինչի պատճառով աչքակապություն ես անում պետությանդ շախմատային տախտակի վրա փոխատեղումներ անելով:
Շաշկի խաղալ սովորի, շաշկի...Քեզ ՖՈւԿ անելու ժամանակները մոտենում են: Ոչինչ հավերժ չէ...
Այս նյութը դիտել են - 5422 անգամ