ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
2016-09-20 15:16:00

Հարգելի´ էջմիածնեցիներ, սիրելի´ հայրենակիցներ.

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ: Մեր պետությունն արդեն 25 տարեկան է: Իսկ պետությունը ստեղծվել է ազգի լավագույն զավակների արյան, մեր ժողովրդի մաքառումների գնով: Անկախությունը բացարձակ արժեք է, որ պարտավոր ենք փայփայել ու պաշտպանել: Հպարտ եմ, որ հանուն անկախության պայքարին եւ բնույթով հայրենական, ազատագրական պատերազմին էական մասնակցություն են ունեցել էջմիածնեցիները: Ուստի եւ էջմիածնեցին հրաշալի գիտե անկախության կարեւորությունը:
Մաղթանքս է, որ մեր պետությունը հզորանա, վստահաբար քայլի աշխարհի առաջադեմ երկրերի շարքում: Մեր ժողովրդին ու մասնավորապես Էջմիածնի բնակչությանը մաղթում եմ բարեկեցություն, ստեղծագործ աշխատանք: Եվ ցանկանում եմ, որ յուրաքանչյուրս զգանք մեր պարտավորությունը պետության, երկրի, ազգի հանդեպ, յուրաքանչյուրս մեզանից կախված հնարավոր առավելագույնն անենք սերունդներին լավ երկիր, հզոր, զարգացած, առաջադիմող երկիր ժառանգելու համար:
Հարգանքներով` էջմիածնի քաղաքապետ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Այս նյութը դիտել են - 8245 անգամ