Հայրապետը հանրապետակա՞ն է
2016-09-20 16:47:00

Այսօր պաշտոնական տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առիթով Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվել է Հանրապետական մաղթանք` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի: 

 Այս հաղորդագրության մեջ անմիջապես աչքի զարնեց «Հանրապետական մաղթանք» բառակապակցությունը, ինչն անսովոր էր և ականջի համար խորթ: Իսկ ինչո՞ւ Հանրապետական:

Ամենայն հավանականությամբ Անկախության տարեդարձին նվիրված լինելու հանգամանքն էր պատճառ դարձել, որ մաղթանքը ստանար Հանրապետական անունը: Բայց այս նույն տրամաբանությամբ վեհափառի յուրաքանչյուր մաղթանք նվիրված է ինչ-որ իրադարձության, առիթի, թեմայի, ուրեմն պիտի դրանք ևս անուններ ունենային, մինչդեռ մշտապես կոչվել են Հայրապետական մաղթանքներ ու հենց այդ անունով էլ տարածում են գտել:

Եվ հետո՝ սա առաջին դեպքը չէ, որ սեպտեմբերի 21-ին հնչում է կաթողիկոսի խոսքը: Ուրեմն ինչո՞ւ նախկինները նույնպես չէին կոչվում Հանրապետական: Էլ չենք ասում այն մասին, որ եթե, այնուհանդերձ, անունը ցանկացել են կապել իրադարձության հետ, ապա պիտի կոչվեր Անկախության մաղթանք, այլ ոչ թե Հանրապետական:

Մնում է մեկ տարբերակ. Մայր աթոռում շատ են ցանկացել հաճոյանալ ՀՀԿ-ին ու մտածել են այս ծիծաղելի ձևը: Ստացվել է, որ մաղթանքը կուսակցական է: Իսկ կուսակցական մաղթանքներ սովորաբար հնչեցնում են կուսակցության անդամները:

shame.am

Այս նյութը դիտել են - 5964 անգամ