Աննա Գևորգյանի կենսագրության մեջ կան մեկ-երկու հետաքրքիր դրվագներ, որոնք առավել ամբողջական են դարձնում նրա կերպարը...
2016-09-21 00:05:00
Մի քանի օր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Աննա Գևորգյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից։ Իսկ այսօր նախկին օգնականը իր ֆեյսբուքյան էջում դառնացած ստրով գրել է. «Կարեն Կարապետյան, Դուք չունեք բավականաչափ պրոֆեսիոնալիզմ պրոֆեսիոնալ կադրին առհասարակ տարբերակելու համար։ Ձեզ ուղղորդում են Ձեր ներքին վախերը, որոնք հետևանք են Ձեր կարծրատիպային և անհեռանկար գործելաոճի։ Եվ ես էլ Ձեզ եմ, պարոն նախկին քաղաքապետ, լավ տրամադրություն մաղթում»:
Ո՞վ է այս աղջիկը (կամ տիկինը), որ հոգում կուտակված կսկիծը հետին ամսաթվով հանձնում է հանրության դատին ու դատողություններ է անում պրոֆեսիոնալիզմի որակների շուրջ: Նրա գոյության մասին իմացվեց միայն այն ժամանակ, երբ արդեն ազատվում էր աշխատանքից: Թե ի՞նչ օգնական էր, հատկապես ո՞ր հարցերում էր օգնում և ո՞ւմ էր օգնում՝ առ այսօր էլ մնացել են չբացահայտված: Ի դեպ, մարդիկ նման դեպքերում արդեն շատ հարցեր չեն տալիս: Կառավարման համարկարգը լի է տարատեսակ Աննաներով, որոնց պրոֆեսիոնալ հատկանիշների մասին լեգենդներ են պատմում և որոնց մատուցած ծառայություններից օգտվում են շատ ու շատ չինովնիկներ:
Բայց կոնկրետ Աննա Գևորգյանի կենսագրության մեջ կան մեկ-երկու հետաքրքիր դրվագներ, որոնք առավել ամբողջական են դարձնում թե նրա կերպարը, թե բուռն դժգոհության շարժառիթները: Բանն այն է, որ այս աղջիկը (տիկինը) իր պաշտոնում նշանակվել էր 2014 թվականի հուլիսի 1-ին, և այդ հարցում էական դեր է խաղացել այն փաստը, որ վերջինս վարչապետի նախկին խորհրդական, տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանի որդու` Սերգեյ Լոքյանի դասընկերուհին է, ծնունդով՝ Վանաձորից: Դպրոցական տարիների ամուր կապերը խիստ նպաստել են Աննայի թռիչքին ոչ միայն աշխատանքի հարցում: Նրա գույքի ունեցվածքի մասին հայտարարագիրից պարզվում է, որ 1 տարվա ընթացքում Ա. Գևորգյանը կարողացել է 10 մլն 342 հազար դրամ վաստակել: Եվ այսքանից հետո ինչպե՞ս չզայրանալ վարչապետ Կարապետյանի ոչ պրոֆեսոնալ արարքի վրա, ով եկավ ու մի հարվածով ջուրը նետեց իր գործի պրոֆեսիոնալ Աննայի բոլոր երազանքները:
shame.am
Այս նյութը դիտել են - 7523 անգամ