- Պարոն Կարապետյան, Հովիկ Աբրահամյանի կադրերից հերթով ազատվում եք: Այս կադրային փոփոխություններով հնարավո՞ր է առողջացնել ձեր ասած՝ վատ վիճակում գտնվող տնտեսությունը:
- Հովիկ Աբրահամյանի կադրերից ազատվելու խնդիր չկա: Կադրերը, եթե փոխում ենք, ռեալ փոխում ենք, որպեսզի ինչ-որ խնդիր լուծենք:
- Ովքե՞ր են նոր նախարարները, մի մասին հանրությունն, ընդհանրապես, չի ճանաչում:
- Իրենց կենսագրությունը գրած է:
- Ձեր թիմակիցնե՞րն են:
- Այո:
- ՀՀԿ-ականներ քիչ են այնտեղ:
- Դա կապ չունի, ընտրության մեջ դա կապ չունի:
- Ի՞նչ սկզբունքով եք ընտրել նրանց:
- Ես ասել եմ չէ՝ պրոֆեսիոնալիզմ:
- Հնարավո՞ր է ընդդիմությանն էլ առաջարկեք որեւէ պաշտոն:
- Եթե լավ մասնագետ լինի, ինչու՞ ոչ:
-Դեռ քանի՞ նախարար կփոխվեն:
-6-ը փոխվել են, 18-ն են:
-Իրենց պրոֆեսիոնալիզմը ե՞րբ եք տեսել:
- Տարբեր ժամանակ:
-Կոռուպցիայի դեմ Հովիկ Աբրահամյանի ստեղծած հակակոռուպցիոն հանձնաժողո՞վի միջոցով եք պայքարելու:
- Այդ թվում:
- Այլ միջոցներ է՞լ եք ձեռնարկելու:
- Այո:
- Այդ հանձնաժողովը հաջողության դեռ չի հասել: Դուք ինչպե՞ս եք հասնելու հաջողության:
- Ես չեմ հետազոտել դա, չեմ կարծում, որ հաջողություն չկա:
- Հրանուշ Հակոբյանն ու Հասմիկ Պողոսյանը լինելո՞ւ են նոր կառավարությունում:
- Կիմանաք:
-Կոռուպցիայի դեմ պայքարը որտեղի՞ց եք սկսելու:
- Տարբեր տեղերից:
-Բիզնեսմեններից մեկն ասում է, որ Հայկազ Բաղմանյանն իր բիզնեսը խլել է եւ դիմել է ձեզ:
- Ես այդ հարցը դեռ չեմ ուսումնասիրել:
- Էլեկտրաէներգիայի եւ գազի մասով նորություն կա՞:
- Մենք առաջարկել ենք մեթոդաբանությունը փոխել սակագների, տարանջատել սոցիալապես անապահովին՝ ոչ սոցիալապես անապահովից, նաեւ կարող է մենք որոշակի բիզնես ոլորտներին, մասնավորապես՝ ջերմոցներ, վերամշակող ձեռնարկություններ գյուղատնտեսության, ստեղծել բարենպաստ պայմաններ:
- Սոցիալապես անապահովների համար կարո՞ղ է էլի մինչեւ 200 կիլովատից քիչ ծախսն էժան լինել:
- Կարող է եւ ավելի:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: