Կեցցե՛ն ճոռոմ, սուտ, դատարկ և նաֆթալինի հոտ բուրող զորահանդեսային ճառերը...2016-09-21 01:19:00
Հայկ Մարտիրոսյանը ֆբ իր էջում գրում է.
Կեցցե՛ն ճոռոմ, սուտ, դատարկ և խորհրդային նաֆթալինի հոտ բուրող զորահանդեսային ճառերը:
Կեցցե՛ ՀՀԿ պարտիան, կեցցե՛ ՀՀ մեծ ղեկավարությունը, կեցցե՛ իբրև անկախությունը և բոլոր այն միջուկային զենքին մի փոքր միայն զիջող կիսա-միջուկային, բայց ոչ միջուկային զենքերը, որոնք անգամ այս երկրինը չեն:
Եվ վերջապե՛ս. կեցցե՛ Հայաստանի Հանրապետության մեծ, իսկական, անխախտելի, իրական ու անսասանելի, սարսափելի և անբեկանելի, հարատևելի և պաշտելի, անհերքելի և անեղծելի, ամենաճշմարիտ, բայց անտեսանելի անկախությունը:
Այս նյութը դիտել են - 1305 անգամ