Նիկոլն ու իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ցնծում են, որ իրենց կուսակիցը հաղթել է Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում ու դարձել պրեզիդենտ... ներողություն՝ գյուղապետ։
Ու բազմաթիվ լրատվամիջոցներ այդ ինֆորմացիան իրար հետևից արտատպում են։
Մեր էս երկրում ոնց որ սաղ մի մակարդակի են՝ խելքի, մտածողության, տրամաբանության հարցում։ Գլխներում համատարած գազոն է։
Այ Նիկոլ, ասենք թե մի քանի հարյուր գյուղապետերից ոչ թե մեկը, այլ 10-ը քո կուսակցության անդամներից են, թեկուզ 30-ը քո կուսակցությունից են, դրանով ինչ-որ բան փոխվելո՞ւ է Հայաստանում։ Էդ ի՞նչ էյֆորիա եք սարքել։
Դրանից ՀՀ-ում օլիգարխիկ ու քրեական համակարգը փոխվելո՞ւ է, սերժիկը վախից հրաժարակա՞ն է տալու, թե՞ թալանչիներն իրենց թալանածը լեղաճաք բաժանելու են ժողովրդին ու ինքնասպան լինեն։ Էս ի՞նչ կոշմար է։