Բանակում երբեք չծառայածն է որոշում մեր զոհված զինվորների գինը...
2015-12-28 12:38:00


ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով  հայ-ադրբեջանական հակամարտության գոտում հաճախակի դարձած ողբերգական դեպքերին՝ հայտարարել է. «Դաժան բան է, բայց սահմանի զոհերն էլ մեր անկախության գինն են»:

Ւհարկե, դաժան է, որ մենք սահմանում զոհեր ենք ունենում: Բայց էլ ավելի դաժան է, պարզապես սարսափելի է, որ մեր զինվորների կյանքը գնահատում է բանակում երբեք չծառայած պաշտոնյան:

Շարմազանովը մեկն է այն երիտկարիերիստների խավից, ովքեր նույն «հերոսական» ճանապարհն են անցել: Ինքը, Աշոտյանը, Կարեն Ավագյանը ու էլի շատ ուրիշներ պատերազմի ժամանակ, բնականաբար, տաքուկ ու ծածուկ տեղերում էին, հետո՝ ԲՈւՀ, հետո՝ ակտիվիստ, երիտակտիվիստ, հետո՝ ուսխորհուրդ, հետո՝ բանակից խուսափելու համար անպայման դիսերտացիա, հետո՝ առաջին քայլերը իշխանական աստիճաններով՝ վերադասին լավ ծառայելու համար:

Հիմա այս մարդիկ ո՞նց կարող են իմանալ սահմանում զոհված մեր զինվորների գինը: Շարմազանովի խոսքում քամահրանքն ավելի մեծ տեսակարար կշիռ է կազմում, քան՝ մեր զինվորների իրական արժեքի գիտակցումը: Մեր զինվորները, ի տարբերություն Շարմազանովի, այդքան  շուստրիություն չունեն, բայց նրանք սիրտ ունեն, որը պատրաստ են ցանկացած պահի զոհաբերել ու՝ ոչ միայն անկախության, այլ  նաև՝ Շարմազանովի ու մյուս երիտկարիերիստների ապահով ու կուշտ կյանքի համար:

 

newsline.am

Այս նյութը դիտել են - 1956 անգամ