«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ում մեկնարկել է «Անկախության սերունդ» խորագիրը կրող տոնական համերգը՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին:
Նախագծի հեղինակն է դիրիժոր, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր-ղեկավար Սերգեյ Սմբատյանը։
Միջոցառմանը մասնակցում են հայ կատարողական արվեստի երիտասարդ ներկայացուցիչներ աշխարհի տարբեր անկյուններից։
Համերգին ներկա են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը։