Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը դատապարտել է Օբամայի շնորհավորական ուղերձը՝ ուղղված Հայաստանի նախագահին
2016-09-21 15:08:00

Հայ դատի Միացյալ Նահանգների հանձնախումբը դատապարտել է Հայաստանի նախագահին ուղղված Օբամայի շնորհավորական ուղերձը: Հայ դատի հանձնախումբը նշում է, որ նամակը ուշագրավ է այն նրանով, թե ինչ է այնտեղ բացթողնված, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության մասին որեւէ հիշատակում չկա, մի հարց, որը նախագահն այդքան օգտագործում էր ամերիկահայերի ձայները 2008 թվականին ապահովելու համար, բայց որից նա հրաժարվեց ընտրվելուց անմիջապես հետո:

Նամակը չի անդրադառնում նաեւ հայ-թուրքական արձանագրություններին, չի հիշատակվում նաեւ Արցախը:

«Հետաքրքիր է, որ Օբամայի վարչակազմը մեկ այլ համատեքստում օգտագործել է «Մենք հավատարիմ ենք մնում նախորդ տարիների խոստմանը» նախադասությունը, որը կարող է հեշտությամբ վերաբերել նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր իսկ չիրականացված խոստմանը»,- ասված է հաղորդագրությունում:

Օբաման նամակում անդրադարձել է Երեւանի արձագանքին սիրիացի փախստականների ճգնաժամի շուրջ, ընդգծել Հայաստանի ներդրումը համաշխարհային խաղաղարար գործողություններում ու միջուկային անվտանգության հարցում:

Ի դեպ, Հայաստանի անկախության 25-ամյակը նշվել է Կանադայի խորհրդարանում, կազմնակերպել էր Կանադայի Հայ Դատի հանձնախումբը: Միջոցառմանը վերահաստատվել է Կանադայի աջակցությունը Հայաստանին:

yerkirmedia.am

Այս նյութը դիտել են - 3707 անգամ