Հետքերը տանում են ԱԱԾ
2016-09-21 19:20:00

Ինչպես հայտնի է, Գյումրիի ՏԻՄ ընտրություններին իր մասնակցությունն է ցուցաբերում «Ալյանս» կուսակցությունը, որի ղեկավարն է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախկին մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, ով լքեց ԲՀԿ շարքերն այն ժամանակ, երբ «առնետավազք» էր սկսվել կուսակցությունից:

Գյումրիում «Ալյանս»-ի ցուցակը գլխավորում է քաղաքապետարանի նախկին աշխատակից Արմեն Բադալյանը: Ուշագրավն այն է, որ նախքան քարոզարշավի մեկնարկը և քարոզարշավի ընթացքում «Այլանս» կուսակցությունը, որն իրեն հռչակել է ընդդիմություն, սկսեց խոսել ԳԱԼԱ-ի մասին, հրապարակել ԳԱԼԱ-ին առնչվող ակնհայտ վարկաբեկող և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Հաշվի առնելով այս կուսակցության վարքագիծը, միտումնավոր ԳԱԼԱ-ին վարկաբեկելու ջանքերը՝ հասկանալի է դառնում, որ առաջադրանքը հետևյալն է՝ հնարավոր ջանք գործադրել՝ հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններին ԳԱԼԱ-ից քվե կորզելու համար, այդպիսով ծառայություններ մատուցել նրանց, որոնց ձեռնտու է, որ ԳԱԼԱ-ն չկարողանա վերցնել քաղաքային իշխանությունը:

«Ալյանս» կուսակցությունը, որը, հիշեցնենք, իրեն համարում է ընդդիմություն, չէր կարող ինքնագործունեությամբ զբաղվել և սեփական կամքով Գյումրիում թիրախավորել ոչ թե իշխանություններին, այլ հատկապես և բացառապես ԳԱԼԱ-ին:

Ուստի պետք էր փնտրել կապ՝ «Ալյանս» կուսակցությունն ի՞նչ կապեր ունի Սերժ Սարգսյանի կլանի ներկայացուցիչների հետ:

Կան տեղեկություններ այն մասին, որ «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը ԱԱԾ նորանշանակ ղեկավար Գեորգի Կուտոյանի հետ սերտ ազգակցական կապեր ունի, մասնավորապես՝ մորաքրոջ տղան է, հետքը տանում է դեպի Ազգային անվտանգության ծառայություն, որ հենց հիշյալ կառույցը կարող էր «Ալյանս»-ի գործողություններն ուղղորդողի դերում հանդես գալ:

Այս տեղեկությունը և ԳԱԼԱ-ի կասկածները ճշգրտելու համար գրավոր հարցում ուղարկվեց ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին, հարցադրումները հետևյալն էին.

Կան տեղեկություններ, որ դուք մտերիմ ազգակցական կապ ունեք «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի հետ: Խնդրում ենք հերքել կամ հաստատել այս տեղեկությունը:

Հաջորդ հարցը. Fact.am կայքում 29.08.2016 թվականին հրապարակվել է ԳԱԼԱ-ի հիմնադիր Վահան Խաչատրյանին զրպարտող հոդվածՈւնենք տեղեկություններ, որ այս հոդվածը հիշյալ կայքում, որը զրպարտությունը հրապարակելու պահին գրանցված էր «Ալյանս» կուսակցության Գյումրիի ՏԻՄ ընտրությունների առաջին համարը զբաղեցնող Արմեն Բադալյանի անունով, հրապարակվել է Ձեր գիտությամբ և համաձայնությամբ: Խնդրում եմ հերքել կամ հաստատել:

ԱԱԾ տնօրենը, սակայն, ԳԱԼԱ-ի այս հարցադրումներին ի պատասխան ԳԱԼԱ ուղարկեց գրություն, որ հայցվող տեղեկությունները չեն հանդիսանում տեղեկատվության ազատության մասին օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներ:

Կուտոյանն այսպիսով չցանկացավ խոստովանել, որ «Ալյանս»-ի ղեկավարի հետ ազգակցական կապերի մեջ է: Սա, սակայն, հաստատելն այնքան էլ դժվար չէ: Բավական է բացել ընտրողների ռեգիստրը, մուտքագրել Կուտոյան Գեորգի և Տիգրան Ուրիխանյանի անունները…

Մանրամասները՝ տեսանյութում:galatv.am

Այս նյութը դիտել են - 8104 անգամ