Կ.Կարապետյանին հին անդամներ չպատասխանեցին. նրանք ընդունեցին ՀՀ վարչապետի մեղադրանքները,որ իրենք ԳՈՂ են ու ԹԱԼԱՆՉԻ...
2016-09-22 14:20:00
Պրիմիտիվ գողերի աննամուս կառավարությունը
Գործադիրի այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարությունների աշխատակիցների գործուղման համար ավիատոմսեր գնելու քաղաքականությունն անվանեց ՊՐԻՄԻՏԻՎ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ...
Նորմալ երկիր լինելու դեպքում համապատասխան մարմինները հետաքննություն կանցկացնեին,և այդ պրիմիտիվ գողերը ոչ միայն կզրկվեին իրենց պաշտոններից,այլև կլորիկ գումարներ կփոխհատուցեին պետբյուջե,որտեղից և հանդգնել էին այդ գումարները գողանալ...
Սակայն մենք ՀՀ-ում ենք ապրում,որտեղ ընկերասիրությունը (հանրության հաշվին) և ծանոթ-խնամի համակարգը խորն արմատներով պարարտ հող է ստեղծել ամեն տեսակ "քաջ Նազարների" համար,որոնք իրենց պնակալեզության և "ծառայություններ" մատուցելու հմտությունների շնորհիվ հայտնվել են կառավարությունում և տարրական թալանով են զբաղված...
Զարմանալին ինձ համար այն էր,որ երբ Կ.Կարապետյանն այդ ամենը շպրտում էր կառավարության հին անդամների երեսներին,մեկը չկար,որ վեր կենար և ինչ-որ բան պատասխաներ...Այսինքն,նրանք ընդունեցին ՀՀ վարչապետի մեղադրանքները,որ իրենք ԳՈՂ են և ԹԱԼԱՆՉԻ...
Կառավարության նիստից հետո ոչ մի նախարար չհրաժարվեց իր պաշտոնից...Այսինքն՝ գող և թալանչի լինելուց բացի, նրանք նաև ԱՆՆԱՄՈՒՍ են...Մի քանի տարի աշխատավարձները,թոշակները և նպաստները չբարձրացրած,զենք չգնած և հասարակության կարիքների վրա թքած ունեցած Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի կառավարություններն այնպիսի թալանով են զբաղված եղել,որ նույնիսկ լափել են ավիատոմսեր գնելու մեջ...
Իմ կարծիքով ՀՀ վարչապետ Կ.Կարապետյանն իր այսօրվա ելույթով ցանկանում էր հասկացնել պրիմիտիվ գող նախարարներին,որ ինքնուրույն հրաժարական տան...
Բայց նա չգիտի ում հետ գործ ունի...
Կ.Կարապետյանը պետք է օգտագործի այն քարտ-բլանշը,որն ունի և կառավարության ձևավորման ժամանակ որոշների համար կիրառի ցավոտ վիրահատական միջամտություններ՝վտարելով դրանց գործադիր իշխանությունից...
Եթե ՀՀ վարչապետ Կ.Կարապետյանը խոսքից գործի չանցնի,ապա հասարակությունը նրան կընդունի այնպես,ինչպես Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին,որն ԱԺ-ի ամբիոնից միլիարդավոր դրամների վնասների մասին է խոսում,սակայն մարդիկ մինչև հիմա ոչ մի խոշոր "շնաձկան" պատիժ դեռ չեն տեսել..."Կիլկիները" ամեն ինչ իրենց վրա են վերցնում,իսկ համապատասխան գերատեսչություններն էլ,որ պետք է քննեին այդ գործերը, լռում են..
Գագիկ Լևոնի Համբարյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 2648 անգամ