Եթե ամփոփելու լինենք նորանշանական վարչապետի պաշտոնավարման առաջին օրը, կարող ենք արձանագրել, որ նա տեսել և մատնանշել է պետական համակարգի երկու կարևոր խնդիր՝ այն է պետականա ապարատի գերուռճավածություն, որտեղ սեփական խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու համար «խցկվել» էին բազմաթիվ անիմաստ հաստիքներ, և երկրորդ՝ պետական գնումներ, որտեղ էլ ըստ էության այս բոլոր տարիների ընթացքում փոշիացվել են մեր՝ հարկատուներիս միջոցները։
Լավ է նաև, որ այս երկու ուղղություններով վարչապետն արդն ձեռնարկել է գործնական քայլեր, բայց արդյոք միայն մի քանի օգնականի ու տեղակալի հաստիքների կրճատմամբ և մեկ՝ այն է Քաղաքաշինության նախարարության վերացմամբ այս հարցը լուծվելու է։
Իհարկե՝ ո՛չ։
Ինչպես նախկինում, հիմա էլ պնդում եմ, որ եթ նույնիսկ մենք ունենայինք կայուն տնտեսություն և բավականաչափ միջոցներ, միևնույն է Սփյուռքի, Մշակույթի և Սպորտի ու երիտասարդության նախարարությունները, պետք է լինեին ոչ այլ ինչ քան վարչություններ ինչ-ինչ նախարարություններում, օրինակ առաջինը՝ ԱԳՆ-ում, իսկ վերջին երկրորդը ԿԳՆ-ում։
Լավ է, որ վարչապետը բարձրաձայնում է, որ հատկապես մեր՝ հարկատուներիցս հաշվին պետական գործուղումների գնացողները, որոնք որպես կանոն ոչ թե գործնական, այլ շրջագայության նպատակներով են հայտնվում է արտերկրում, մասնակցում են մի քանի բանկետների ու ֆուռշետների, ու վերադառնում։ Բայց ինչպես ինքը վարչապետը նշեց, սա մանր գողություն է, իսկ միայն սրա դեմ պայքարելով ու խոշոր պետական գողությունների մասին լռելով և այդ խոշոր գողերի անունները չտալով, միայն մանր միջոցներ կխնայվեն, որոնք էլ խոշորները վաղ թե ուշ կյուրացնեն։
Վարչապետի երեկվա հայտարարություններում կա ևս մեկ հետաքրքիր նրբություն, նա խոսում է գողությունը վերացնելուց, բայց ոչ այդ գողերին պատժելուց , և օրինակ իրավապահ կառույցենրին չի հանձնարարում զբաղվել այդ գործով։
Այսպիսով, ինչ-որ դրական փոփոխություններ նախաձեռնվել են արդեմ, սակայն դրանք արմատական չեն, և եթե այս փոքր փոփոխություններն ընդամենը ժողովրդի աչքին թոզ փչելու, բարփոխվելու իմիտացիա չեն, ապա խոշոր գողերն իրենց խոշոր գողություններով պետք է հայտնվեն կառավարության օրակարգում, այլապես ժողովրդի և ԶԼՄ-ների սկզբնական կասկածամտությունը շատ տեղին է եղել։
Այս նյութը դիտել են - 7575 անգամ