«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մի հայտարարություն է տարածել, ուր ասվում է. «Այսօր մինչև 18.00-ն «Քաղաքացիական պայմանագիրը» կստորագրի իմպիչմենտի նախագծի տակ և Վանաձորում ինքնաբացարկ կհայտարարի հօգուտ «Լուսավոր Հայաստանի», եթե վերջինս հայտարարի, որ.
1. Սերժ Սարգսյանն անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար։
2.Սերժ Սարգսյանն ընտրվել է կեղծված ընտրություններով և չի հանդիսանում լեգիտիմ նախագահ։
3.Վաղը ողջամիտ ժամկետում Ազգային ժողովին ներկայացնել Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծ»։

Սա, իհարկե, անլուրջ քայլ է իրեն լուրջ գործիչ համարող Նիկոլ Փաշինյանի կողմից, որ արդեն իր և Էդմոն Մարուքյանի միջև անձնական վեճը վերածում է քաղաքական շանտաժի գործիքի: Հասկանալով, որ Վանաձորում իրենց կուսակցությունը չի կարող լուրջ արդյունքներ գրանցել, Նիկոլը պատրաստվում է նահանջել, սակայն այդ բանը ցանկանում է անել մրցակից ընդդիմադիրին ոչնչացնելու գնով:
Երեկ Էդմոն Մարուքյանը կոչ էր արել Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցող բոլոր ընդդիմադիր ուժերին միավորել ջանքերը և համատեղ ուժերով ՀՀԿ-ի նկատմամբ հաղթանակը դարձնել «առավել աներկբա և վերջնական»: Սա շատ հարմար առիթ էր կառչել բառերից և «փուռը տալ» Մարուքյանին՝ հաստատ իմանալով, որ վերջինս չի կատարի իր վերջնագրային պահանջները: Իսկ չկատարելու դեպքում Նիկոլը կսկսի ամբողջ աշխարհով աղաղակել, թե Մարուքյանն ընդդիմադիր չէ, այլ իշխանությունների դրածոն է: Մարուքյանին տրորելու գնով Նիկոլը ճանապարհ է հարթում իր համար: Բայց դեպի ո՞ւր: Դեպի այն նույն իշխանությո՞ւնը, որի համար մեղադրում է Մարուքյանին:
shame.am