Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել դատավորներ նշանակելու և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի հուլիսի 23-ի ՆՀ-137-Ա հրամանագրում փոփոխություն կատարելու մասին:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 144-րդ հոդվածի 5-րդ, 148-րդ հոդվածի 6-րդ մասերը և Արդարադատության խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 9-ի ԱԽ-19-Ո-16 որոշմամբ ներկայացված առաջարկությունը, ինչպես նաև հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 9-ի ԱԽ-19-Ե-21 եզրակացությունը` որոշու մ եմ.
1. Լիլիթ Թադևոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները:
2. Արսեն Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի հուլիսի 23-ի «Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-137-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի` Քրեական մասնագիտացման բաժնի 3-րդ կետը»,- ասված է հրամանագրերում:
Այս նյութը դիտել են - 4161 անգամ