Ընդհանուր առմամբ դժվար չէ կռահել, թե Կարապետյանին ինչպիսի թարմ մտահղացումներով կարող էին ողողել միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանը, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, նորանշանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Բայց ամենահետաքրքիրը կատարվել է այդ հանդիպումից հետո: Երբ հրավիրվածներից վերջինը փակել է վարչապետի աշխատասենյակի դուռը, այնտեղ է մտել գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Ոչ ոք չգիտե, թե ինչի մասին են զրուցել Լֆիկն ու Կարապետյանը: Կարելի է պարզապես ասել, թե իբր նրանց խոսակցության նյութը վերաբերել է ներմուծման և արտահանման մենաշնորհային հարցերին: Բայց եթե հաշվի առնենք այն հաջորդականությունը, որով վարչապետն իր մոտ հյուրեր է ընդունում, ապա վստահաբար կարելի է պնդել, որ Կարապետյանն առաջին խմբից լսեց տեսական հատվածը, իսկ երկրորդը նրան ծանոթացրեց դրա գործնական կիրառման հետ:
shame.am