Յուրի Վարդանյանը ՝ իր պաշտոնանկության մասին2016-09-25 02:22:00
Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանն իր պաշտոնանկության մասին լուրերն անհեթեթություն է համարում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Յուրի Վարդանյանի օգնական Անի Հայրապետյանը:
Հարցին, թե մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ Սերժ Սարգսյանին առաջարկել է անհապաղ փոխել Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանին, արդյոք նման հրահանգ ստացե՞լ է դեսպանը, Անի Հովհաննիսյան ասաց.
«Յուրի Վարդանյանն իր պաշտոնանկության մասին լուրերն անհեթեթություն է համարում: Նման բան գոյություն չունի, նա պաշտոնանկ չի արվի»:
Այս նյութը դիտել են - 3078 անգամ