Մինչեւ էս քսերոքս արածներին տարբերենք, արդեն գործից կհանեն..2016-09-25 12:38:00
Նայում եմ էս նոր նախարարներին, ոնց որ քսերոքս արած լինեն, բոլորն իրար նման են, մի տեսակ ժավելաջրած, անդեմ...
Չեմ տարբերում իրարից՝ ո՞րն է Տրանսպորտինը, ո՞րն է Էներգետիկայինը, ո՞րն է Գյուղատնտեսությանը...
Անհատական, ընդգծված դիմագիծ չունեն, բոլորի խոսքն էլ վախվորած, կցկտուր...
Չեմ ասում՝ Ալեն Դելոն կամ Ջորջ Քլուին լինեին, բայց գոնե ինչ-որ խարիզմա ունենային, էլի ...Դե, գոնե Սերժ Սարգսյանի նման խարիզմատիկ լինեին...
Ա՛յ մարդ, հալալ չէ՞ր Սերգո Կարապետյանը...միայն այն, որ դաշտերն էր աղոթում, դրանով կմնա պատմության մեջ...
Թե չէ, մինչեւ էս քսերոքս արածներին տարբերենք, արդեն գործից կհանեն...))
Կիմա Եղիազարյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 1236 անգամ