Մեր հայաթի բիձեքն էլ են բեսեդկում նստած Հայաստանի տնտեսությունը քննարկում 2016-09-26 01:22:00
«Ներդրում» ասելով պետությունում փող չի ավելանա:
Այն, որ երկրի տնտեսությունը հոգեվարքի մեջ է գտնվում, խոստովանում է նաև նոր վարչապետը:
Բայց որևէ շոշափելի քայլ՝ իրավիճակը փոխելու համար չի կատարվում:
Խոսում են, թե ամեն ինչ ինչքան վատ է և ինչ պետք է անել, որ լավ լինի:
Գիտեք, մեր հայաթի բիձեքն էլ են բեսեդկում նստած Հայաստանի տնտեսությունը քննարկում ու ասում, թե ինչ լավ կլիներ, որ, օրինակ, ամերիկացիք գային՝ փեշով փող բերեին Հայաստան, ներդրումներ անեին ու երկիրը ծաղկեր:
Բայց երկրի իշխանությունից մի քիչ ավելին ես սպասում, քան դատարկ խոսալը: Ներդրումների մասին են խոսում, բայց Հայաստանում պայման չկա, որ մարդ բիզնեսով զբաղվի:
Ասեմ ավելին, մարդիկ իրենց ունեցվածքը վաճառում ու փախնում են Հայաստանից: Իսկ ի՞նչ է անում Սերժ Սարգսյանը: Գնում է Նյու Յորք՝ ամերիկահայ գործարարներից փող մուրա:
Ասել եմ ու էլի եմ ասում. Հայաստան ներդրում գրավելու համար ոչ միտեղ գնալ պետք չէ: Բիզնեսն ինքն է փնտրում ու գտնում շահավետ ոլորտներ, լավ պայմաններ՝ ներդրումների համար: Պետության, այսինքն իշխանության գործառույթն էլ այն է, որ բարենպաստ պայմաններ ստեղծեն ձեռնարկատիրության համար:
Այդ պայմանները ստեղծելու համար էլ կախարդական փայտիկ պետք չէ:
Պայմաններն էլ չեն սահմանափակվում Զվարթնոց օդանավակայանում «վիպ-զոնա» կառուցելով:
Շատերի համար պարզ բան, բայց քանի որ գործ ունենք հանրկուսի ու հանրկուսի ղեկավարի հետ, դրանք էլ ոնց որ հատուկ ընտրված լինեն:
Պարզաբանեմ:
Բիզնեսի համար բարենպաստ պայման են համարվում մեղմ հարկային օրենսդությունը՝ ցածր հարկեր ու պարզեցված հավաքագրման գործընթաց, սեփական անձեռնմխելիության երաշխիքներ, համապատասխան օրենսդրություն ու ենթակառուցվածքներ, լրացուցիչ հարկային արտոնություններն էլ՝ որպես բոնուս:
Իսկ հիմա մենք ունենք ԵՏՄ շրջանակներում ամենաբարձր ԱԱՀ-ն, միասին գործող եկամտահարկն ու շահութահարկը, անկատար՝ շրջանառության հարկի մասին օրենքը, գումարած կոռուպցիան ու Սաշիկը:
Օբյեկտիվ գործոններից էլ՝ Ղարաբաղյան հակամարտությունը: Հիմա առանց նշված սուբյեկտիվ գործոնները վերացնելու, Հայաստանի տնտեսությունը ներդրումների համար գրավիչ դարձնելու, Սաշիկին Մոնտե Կարլո աքսորելու, Սերժ Սարգսյանը գնում է Նյու Յորք որ ի՞նչ անի:
Գուցե նրա պատկերացման մեջ ներդրում անելը կազինոյում խաղալու պես բան է, բայց իրականությունն լրիվ այլ է:
Գործարարները իրավիճակին են նայելու և պայմանները գնահատելու, ոչ թե նրա խոսքին հավատան, որն, ի դեպ, ոչ մի արժեք չունի և դա բոլորին է հայտնի:
Հ.գ. Ասում եմ՝ Ամերիկա գնալ գնալ ա, թող էնտեղից մի հատ հնդկացի շաման բերի, Հանրապետության Հրապարակում խարույկ վառի, պարի ու «ներդրում» կանչի:
Հրանտ Ենոքյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 6276 անգամ