ԱՄՆ Ռանչո Կորդովա (Քալիֆորնիա) քաղաքի բնակիչ Նելլի Կեսոյանին մեղադրանք է ներկայացվել սոցիալական ապահովության փաստաթղթերի կեղծման համար...
2015-12-30 13:28:00

ԱՄՆ Ռանչո Կորդովա (Քալիֆորնիա) քաղաքի բնակիչ Նելլի Կեսոյանին մեղադրանք է ներկայացվել սոցիալական ապահովության փաստաթղթերի կեղծման համար։

Ինչպես հայտնում է ԱՄՆ արեւելաքալիֆորնիական շրջանի արդարադատության դեպարտամենտը, 43-ամյա Նելլի Կեսոյանին մեղադրում են անանուն ռեզիդենտին միգրացիոն կարգավիճակ տալու նպատակով պետական գերատեսչությանը խաբելու մեջ, փոխանցում է Slavicsac-ը։

Նշվում է, որ եթե նրան մեղավոր ճանաչեն, կնոջը սպառնում է 10 տարվա ազատազրկում եւ 250 հազար դոլար տուգանք։ Նելլի Կեսոյանն իր մեղքը ժխտում է։ 

 

News.am

Այս նյութը դիտել են - 1580 անգամ